Բոշրույեի աղի բաղնիքը. Իրանի անապատի բուժիչ գանձը
Իրանի արևելքում, Հարավային Խորասան նահանգի անապատում գտնվող «Բոշրույեի աղի բաղնիքը, բնական բուժիչ գանձ է և եզակի վայր՝ առողջությունը բարելավելու և հանգստանալու համար։ Բոշրույե քաղաքի պատմական տարածքում գտնվող այս ավանդական բաղնիքն այցելուներին հանգստի և բուժման յուրահատուկ հնարավորություն է տալիս։ Բաղնիքի ներսում պատերն աղից են։
Այս բաղնիքի բնական աղերը, որոնք հարուստ են հանքանյութերով, ունեն հակասեպտիկ և բուժիչ հատկություններ և արդյունավետ են մաշկի խնդիրների, այդ թվում՝ էկզեմայի և բորբոքումների, ինչպես նաև շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի և սինուսիտի բուժման համար: Այս միջավայրի աղի օդը շնչելը թեթևության զգացողություն է պարգևում։

Սա ոչ միայն բուժման կենտրոն է, այլև պատմության, տեղական մշակույթի և անապատային բնության համադրություն: Բոշրույե քաղաքը՝ իր ավազաբլուրներով, անապատով և պատմական հուշարձաններով, Հարավային Խորասանի կարևոր զբոսաշրջային վայրերից մեկն է։
Այստեղ կարելի է հասնել և՛ անձնական մեքենայով և՛ հասարակական տրանսպորտով։

