Բոշրույեի աղի բաղնիքը. Իրանի անապատի բուժիչ գանձը
https://parstoday.ir/hy/news/iran-i235482-Բոշրույեի_աղի_բաղնիքը._Իրանի_անապատի_բուժիչ_գանձը
Իրանի արևելքում, Հարավային Խորասան նահանգի անապատում գտնվող «Բոշրույեի աղի բաղնիքը, բնական բուժիչ գանձ է և եզակի վայր՝ առողջությունը բարելավելու և հանգստանալու համար։ Բոշրույե քաղաքի պատմական տարածքում գտնվող այս ավանդական բաղնիքն այցելուներին հանգստի և բուժման յուրահատուկ հնարավորություն է տալիս։ Բաղնիքի ներսում պատերն աղից են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2025 07:40 Asia/Tehran
  • Բոշրույեի աղի բաղնիքը. Իրանի անապատի բուժիչ գանձը

Իրանի արևելքում, Հարավային Խորասան նահանգի անապատում գտնվող «Բոշրույեի աղի բաղնիքը, բնական բուժիչ գանձ է և եզակի վայր՝ առողջությունը բարելավելու և հանգստանալու համար։ Բոշրույե քաղաքի պատմական տարածքում գտնվող այս ավանդական բաղնիքն այցելուներին հանգստի և բուժման յուրահատուկ հնարավորություն է տալիս։ Բաղնիքի ներսում պատերն աղից են։

Այս բաղնիքի բնական աղերը, որոնք հարուստ են հանքանյութերով, ունեն հակասեպտիկ և բուժիչ հատկություններ և արդյունավետ են մաշկի խնդիրների, այդ թվում՝ էկզեմայի և բորբոքումների, ինչպես նաև շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի և սինուսիտի բուժման համար: Այս միջավայրի աղի օդը շնչելը թեթևության   զգացողություն է պարգևում։ 

Սա ոչ միայն բուժման կենտրոն է, այլև պատմության, տեղական մշակույթի և անապատային բնության համադրություն: Բոշրույե քաղաքը՝ իր ավազաբլուրներով,   անապատով և պատմական հուշարձաններով, Հարավային Խորասանի կարևոր զբոսաշրջային վայրերից մեկն է։
Այստեղ կարելի է հասնել և՛ անձնական մեքենայով և՛ հասարակական տրանսպորտով։