Իրանը պաշտպանության նոր խորհուրդ կստեղծի համակարգումը բարձրացնելու համար
Օգոստոս 04, 2025 13:19 Asia/Tehran
Իրանը պաշտպանության նոր խորհուրդ կստեղծի ազգային անվտանգության ոլորտի համակարգումը բարձրացնելու համար։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել պաշտպանության նոր խորհրդի ստեղծմանը:
Նոր կառույցը կդառնա պաշտպանական ռազմավարությունների կենտրոնացված գնահատման և Իրանի զինված ուժերի օպերատիվ կարողությունների բարձրացման պատասխանատուն:
Խորհուրդը կգլխավորի Իրանի նախագահը։ Կազմում կընդգրկվեն նաև իշխանության երեք ճյուղերի ներկայացուցիչներ, բարձրագույն հրամկազմի և համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ: