Իրանը պաշտպանության նոր խորհուրդ կստեղծի համակարգումը բարձրացնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i235492-Իրանը_պաշտպանության_նոր_խորհուրդ_կստեղծի_համակարգումը_բարձրացնելու_համար
Իրանը պաշտպանության նոր խորհուրդ կստեղծի ազգային անվտանգության ոլորտի համակարգումը բարձրացնելու համար։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2025 13:19 Asia/Tehran
  • Իրանը պաշտպանության նոր խորհուրդ կստեղծի համակարգումը բարձրացնելու համար

Իրանը պաշտպանության նոր խորհուրդ կստեղծի ազգային անվտանգության ոլորտի համակարգումը բարձրացնելու համար։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել պաշտպանության նոր խորհրդի ստեղծմանը:

Նոր կառույցը կդառնա պաշտպանական ռազմավարությունների կենտրոնացված գնահատման և Իրանի զինված ուժերի օպերատիվ կարողությունների բարձրացման պատասխանատուն:

Խորհուրդը կգլխավորի Իրանի նախագահը։ Կազմում կընդգրկվեն նաև իշխանության երեք ճյուղերի ներկայացուցիչներ, բարձրագույն հրամկազմի և համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ: