Իրանի հայերն ու ասորիները Թամարչին սահմանային շրջանում տեղադրեցին «Արբաին Հուսեյնի» տաղավար
Pars today– Խորհրդանշական ժեստով հայ և ասորի քրիստոնյաները Թամարչին սահմանային ճանապարհին (Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Իրաքի սահմանի մոտ) տեղադրեցին Արբաին Հուսեյնի տաղավար այդպիսեվ ցույց տալով աստվածային կրոնների միասնությունը և նրանց հետևորդների միջև խաղաղ համակեցությունը։ Այդ տաղավարում ուխտավորներին ու սգացողներին ծառայություններ է մատուցվելու։
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության՝ այս քայլը ձեռնարկվել է այն իրավիճակում, երբ թշնամիները փորձում են խաթարել Իրանի ժողովրդիազգի միասնությունը՝ ստեղծելով կրոնական և էթնիկ արհեստական բևեռներ։
Ուրմիայի Արևելյան Ասորական եկեղեցու քահանա Դարիուշ Ազիզյանը, անդրադառնալով քրիստոնյաների մասնակցությանը այս հոգևոր նիջոցառմանը, ասել է. «Հիսուս Քրիստոսի ուսմունքի համաձայն՝ մերձավորին սիրելը կրոնական պարտականություն է, անկախ նրանից՝ նույն հավատքի մարդն է, թե ոչ»։ Ներկայացնելով իր հոր հիշողությունները աշխարհի շիաների երրորդ իմամի՝ Իմամ Հուսեյնի (ԱՍ) սգո արարողությունների մասին, հովիվ Ազիզյանը հավելեց. «Մենք աղոթում ենք այս ճանապարհով քայլող ուխտավորների համար՝ առողջությամբ և խաղաղությամբ հասնելու ուխտագնացությանը»։ Հաղորդագրության համաձայն, այս սրտակցող ներկայության հետ մեկտեղ ի հայտ են եկել համակեցության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր մարդկային արժեքների հանդեպ սիրո տեսարաններ, որտեղ Հիսուս Քրիստոսի և Իմամ Հուսեյնի հետևորդները ազատության ճանապարհին դառնում են միասնական, իսկ սահմանները կորցնում են իրենց իմաստը։