Իրանն ընդգծում է բոլոր միջուկային զենքերի լիակատար ոչնչացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i235596-Իրանն_ընդգծում_է_բոլոր_միջուկային_զենքերի_լիակատար_ոչնչացման_անհրաժեշտությունը
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ԻԻՀ ներկայացուցչությունն ընդգծել է բոլոր միջուկային զենքերի լիակատար ոչնչացման անհրաժեշտությունը։
(last modified 2025-08-07T08:00:23+00:00 )
Օգոստոս 07, 2025 11:29 Asia/Tehran
  • Իրանն ընդգծում է բոլոր միջուկային զենքերի լիակատար ոչնչացման անհրաժեշտությունը

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ԻԻՀ ներկայացուցչությունն ընդգծել է բոլոր միջուկային զենքերի լիակատար ոչնչացման անհրաժեշտությունը։

Հղում անելով Tasnim-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության տարելիցի կապակցությամբ X-ում արած գրառման մեջ, Իրանի ներկայացուցչությունը նշել է. «Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության նման ողբերգությունների կանխարգելման համար անհրաժեշտ է միջուկային զինաթափման և զանգվածային ոչնչացման զենքից զերծ աշխարհի ստեղծման իրական հանձնառություն»։

Գրառման մեջ ասվում է․ «Որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ՝ Իրանը աջակցում է բոլոր միջուկային զենքերի լիակատար վերացմանը, վերահաստատում է դրանցից զերծ աշխարհի իր անսասան հանձնառությունը և պաշտպանում է միջուկային գիտության և էներգիայի խաղաղ օգտագործման իր օրինական իրավունքը»։

1945 թվականի օգոստոսի 6-ին Միացյալ Նահանգները ատոմային ռումբ նետեց 350 հազար  բնակչություն ունեցող Հիրոսիմա քաղաքի վրա՝ սպանելով 140,000 մարդու։ Երեք օր անց ԱՄՆ-ն երկրորդ ատոմային ռումբը նետեց Նագասակի քաղաքի վրա։