Հաջ Ալի Աքբարի. Երկբևեռացումը թշնամու մեթոդն է՝ հասարակությունը բաժանելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i235644-Հաջ_Ալի_Աքբարի._Երկբևեռացումը_թշնամու_մեթոդն_է_հասարակությունը_բաժանելու_համար
Թեհրանիուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր առաջնորդ Մոհամմադ Ջավադ Հաջ Ալի Աքբարին երկբևեռացումը որակել է որպես հասարակությունը բաժանելու թշնամու մեթոդ և ասել է. «Ոմանք փորձում են երկբևեռություն ստեղծել կենսական պայմանների և Դիմադրության, բանակցությունների և Դիմադրության, ազգի և ումմայի միջև, և մենք պետք է դեմ կանգնենք այս դավադրությանը՝ հանդուրժողականությամբ, խոսքի և գրի միջոցով և մեր սրտերը չարությունից մաքրելով»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2025 12:24 Asia/Tehran
  • Հաջ Ալի Աքբարի. Երկբևեռացումը թշնամու մեթոդն է՝ հասարակությունը բաժանելու համար

Թեհրանիուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր առաջնորդ Մոհամմադ Ջավադ Հաջ Ալի Աքբարին երկբևեռացումը որակել է որպես հասարակությունը բաժանելու թշնամու մեթոդ և ասել է. «Ոմանք փորձում են երկբևեռություն ստեղծել կենսական պայմանների և Դիմադրության, բանակցությունների և Դիմադրության, ազգի և ումմայի միջև, և մենք պետք է դեմ կանգնենք այս դավադրությանը՝ հանդուրժողականությամբ, խոսքի և գրի միջոցով և մեր սրտերը չարությունից մաքրելով»։

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչ հոջաթոլեսլամ Մուհամմադ Ջավադ Հաջ Ալի Աքբարին ազգային միասնությունը համարել է Իրանի ժողովրդի հզորության ամենամեծ ակտիվն ու ընդգծել, որ այս մեծ օրհնությունը ձեռք է բերվել Աստծու և նահատակների արյան շնորհիվ, և այն պետք է պաշտպանվի բոլոր հնարավոր միջոցներով»։ 

Նշելով, որ թշնամին կենտրոնացել է Իրանի ժողովրդի միասնությունը կոտրելու վրա, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի աղոթապետն ասել է. «Թշնամին կանգ է առել կոշտ մարտադաշտում, բայց ակտիվորեն ներկա է մեղմ պատերազմի ասպարեզում՝ բոլոր միջոցներով և կարողություններով: Նրա գլխավոր նպատակն է Իրանի հասարակության մեջ պառակտում, թշնամանք, ատելություն սերմանել և բևեռացնել այդ հասարակությունը»:

Հղում անելով վերջին պատերազմի նահատակների քառասնօրյակի ժամանակ ԻԻՀ առաջնորդի կարևոր ուղերձին, հոջջաթոլեսլամ Հաջ Ալի Աքբարին հավելել է. «Նորին Գերազանցությունը երկրի ներկայիս իրավիճակի համար սահմանել է յոթ ռազմավարական նպատակ, որոնցից առաջինն ազգային միասնության պահպանումն է: Սա վերաբերվում է յուրաքանչյուր իրանցու, և մենք բոլորս պետք է աշխատենք անհատապես և համատեղ՝ այս մեծ օրհնությունը պաշտպանելու համար»: