Իրանն արտադրում է աշխարհում սպառվող վարդաջրի 40 տոկոսը
Իրանն արժեքավոր դիրք է զբաղեցնում վարդաջրի համաշխարհային շուկայում, արտադրելով այս արժեքավոր ապրանքի 30-40%-ը։ Իրանի Քաշան քաղաքը՝ Սպահան նահանգում և Ֆարս նահանգն ինչպես նաև կենտրոնական և հարավային շրջանների որոշ հատվածներ, Դամասկյան վարդի մշակման և վարդաջրի արտադրության հիմնական կենտրոններն են:
Դամասկյան վարդն Իրանի ամենակարևոր բուժիչ և արդյունաբերական նպատակներով մշակվող բույսերից մեկն է՝ իր ուժեղ բույրի և բուժիչ հատկությունների շնորհիվ:
Ծաղիկը սովորաբար հավաքվում է վաղ առավոտյան ժամերին՝ արոմատիկ միացությունների, այդ թվում՝ ցիտրալի, գերանիոլի և ներոլի առավելագույն քանակը պահպանելու համար, որոնք ունեն, հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ և հակաօքսիդանտ են: Այս հատկությունները որոշիչ դեր են խաղում վերջնական արտադրանքի, մասնավորապես՝ վարդաջրի որակի մեջ:
Վարդի ծաղիկներից թրված վարդաջուրը դարեր շարունակ եղել է Իրանի սննդի, դեղագործական և օծանելիքի արդյունաբերության հիմնական բաղադրիչը: Այս գործընթացում ջերմաստիճանի և թորման ժամանակի ճշգրիտ վերահսկողությունը կարևոր է արոմատիկ միացությունների կոնցենտրացիան և մաքրությունը պահպանելու համար։
Իրանը տարեկան արտադրում է ավելի քան երկու հազար տոննա վարդաջուր, որի զգալի մասը արտահանվում է Պարսից ծոցի երկրներ, Արևմտյան Ասիա և Եվրոպա: Բնական և օրգանական արտադրանքի նկատմամբ համաշխարհային պահանջարկի աճը մեծացրել է վարդիաջրի արդյունաբերության զարգացման հնարավորությունները՝ այս արտադրանքը դարձնելով իրանական մշակույթի և բնության միջև կապի խորհրդանիշ և մասնագիտացված գյուղատնտեսության և արտահանման մեջ ներդրումների կարևոր ներուժ:






