Թանկ ու ռիսկային. մասնագետը` ԱՄՆ–ի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i235926-Թանկ_ու_ռիսկային._մասնագետը_ԱՄՆ_ի_հետ_Հայաստանի_էներգետիկ_համագործակցության_մասին
Էներգետիկ անվտանգության հարցում Հայաստանը դեռ չի հատել անդարձելիության կետը, բայց շատ մոտ է դրան. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով ԱՄՆ–ի հետ վերջերս ստորագրված հուշագիրը էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2025 04:27 Asia/Tehran
  • Թանկ ու ռիսկային. մասնագետը` ԱՄՆ–ի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցության մասին

Էներգետիկ անվտանգության հարցում Հայաստանը դեռ չի հատել անդարձելիության կետը, բայց շատ մոտ է դրան. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով ԱՄՆ–ի հետ վերջերս ստորագրված հուշագիրը էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ իշխանությունը ամերիկյան կողմի հետ ստորագրել է փոխըմբռնման 3 հուշագիր, որոնցից մեկում ներառված է նաև էներգետիկ ոլորտում համագործակցությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 9–ին լրագրողների հետ հեռավար ասուլիսում հայտնեց, որ էներգետիկ ոլորտի համագործակցությունը վերաբերելու է երկու ուղղղությունների միջուկային էներգետիկային և էլեկտրաէներգիայի կուտակիչների ներդրմանը։ Նա նշեց Հայաստանը հետաքրքրված է մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաներով, իսկ ստորագրված փաստաթղթում արձանագրվել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ այդ տեխնոլոգիաները «կիսել» մեզ հետ։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը հիշեցնում է, որ Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման երկարացված ժամկետը լրանում է 2026 թվականին։ «Ռոսատոմի» մասնակցությամբ իրականացվող վերազինման շնորհիվ ատոմակայանի անվտանգ շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով մինչև 2036թ–ն։ Այդ ընթացքում, սակայն, Հայաստանը պետք է ոչ միայն որոշում կայացնի, այլև անհրաժեշտության դեպքում հասցի նոր ատոմային կայան կամ ռեակտոր կառուցել էներգետիկ ճգնաճամից խուսափելու ու տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու համար։

Ավետիսյանի դիտարկմամբ`ՀՀ իշխանությունը բացեիբաց հայտարարում է, որ հակված է ընտրել ամերիկյան մոդուլային կայանի տարբերակը, բայց մինչ օրս չունի ո՛չ պաշտոնական որոշում, ո՛չ էլ մասնագիտական ու տեխնիկական հիմնավորում ապագա կայանի հնարավոր հզորության վերաբերյալ։