ԻԻՀ ԱԳՆ խոսնակ․ Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i235938-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակ_Մենք_ուշադիր_հետևում_ենք_Հարավային_Կովկասում_տեղի_ունեցող_զարգացումներին
Ընդգծելով Իրանի և տարածաշրջանի համար Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորությունը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը հատուկ ուշադրությամբ հետևում է զարգացումներին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 17, 2025 08:03 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակ․ Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին

Ընդգծելով Իրանի և տարածաշրջանի համար Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորությունը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը հատուկ ուշադրությամբ հետևում է զարգացումներին։

Էսմայիլ Բաղային, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է. «Հարավային Կովկասը շատ կարևոր է Իրանի և հարևան երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար՝ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական առումով»։ 
Նա ընդգծել է. «Մենք հետևում ենք զարգացումներին բաց աչքերով և ոչ պարզեցնում, ոչ էլ նվազեցնում ենք որևէ խնդիր»։
Անդրադառնալով տարածաշրջանում օտարերկրյա խաղացողների տեղաշարժերին՝ Բաղային նշել է. «Արտաքին միջամտությունները Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն են։ Մենք չենք համարում, որ տարածաշրջանից դուրս ուժերի ներկայությունը որևէ կերպ օգտակար է, և այս միտումը համարում ենք աշխարհաքաղաքական խնդիրների սրման  պատճառ»։
ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանային համագործակցության և օտարերկրյա ազդեցության կանխարգելման վրա, և Իսլամական Հանրապետությունը միշտ շեշտը դնում է երկխոսության, համագործակցության և տարածաշրջանային կայունության պահպանման վրա։