Վերլուծաբան. «Թրամփի ուղին»՝ ամերիկյան ծրագիր է Հայաստանի համար վտանգավոր հետևանքներով
https://parstoday.ir/hy/news/armenia-i235956-Վերլուծաբան._Թրամփի_ուղին_ամերիկյան_ծրագիր_է_Հայաստանի_համար_վտանգավոր_հետևանքներով
Կովկասի հարցերով վերլուծաբան Սաադոլլահ Զարեին ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև այսպես կոչված «Թրամփի ուղի» ստեղծելու եռակողմ համաձայնագիրը որակել է որպես քաղաքական-անվտանգության միջոց, որը կայունության փոխարեն Հայաստանիում անապահովություն և քաոս կառաջացնի
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2025 14:10 Asia/Tehran
  • Վերլուծաբան. «Թրամփի ուղին»՝ ամերիկյան ծրագիր է Հայաստանի համար վտանգավոր հետևանքներով

Կովկասի հարցերով վերլուծաբան Սաադոլլահ Զարեին ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև այսպես կոչված «Թրամփի ուղի» ստեղծելու եռակողմ համաձայնագիրը որակել է որպես քաղաքական-անվտանգության միջոց, որը կայունության փոխարեն Հայաստանիում անապահովություն և քաոս կառաջացնի

Այս քաղաքական վերլուծաբանը «Քեյհան» թերթում գրել է.-ԱՄՆ-ի ներգրավումը Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի հարցում համաձայնագրի բնույթը դուրս է բերել պարզ տնտեսական հասկացողությունից և վերածել անվտանգության ծրագրի՝ վտանգավոր աշխարհաքաղաքական հետևանքներով Հայաստանի համար։

Զարեի խոսքով՝ այս համաձայնագրի մանրամասները դեռևս հրապարակային չեն, բայց դրա վրա տարիներ շարունակ աշխատանքներ են տարվել, ինչը ցույց է տալիս, որ հարցը պարզապես տարանցիկ ճանապարհ չէ, այլ Կովկասում ուժերի հավասարակշռությունը փոխելու ԱՄՆ ռազմավարության մի մասն է։

Նա ընդգծեց.- Հայ ղեկավարները կարծում են, որ այս համաձայնագիրը կբերի անվտանգություն և տնտեսական բարգավաճում, մինչդեռ Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ ներկայության փորձը ցույց է տվել, որ Վաշինգտոնի ռազմական և քաղաքական ներկայությունը միշտ ուղեկցվել է անկայունության աճով։

Վերլուծաբանի կարծիքով՝ վերջին համաձայնագիրը կարող է հանգեցնել Հայաստանի ազգային ինքնիշխանության թուլացմանը, քանի որ այս երկրի տարածքում օտարերկրյա կողմի ներկայությունը կսահմանափակի Երևանի անկախությունը որոշումներ կայացնելու հարցում։

Զարեին զգուշացրեց, որ այս համաձայնագրի առաջին զոհը կլինի Հայաստանի ժողովուրդը, քանի որ եթե աշխարհաքաղաքական մրցակցությունն ընդլայնվի, երկիրը կդառնա տերությունների միջև բախման թատերաբեմ, և նրա ներքին կայունությունը ավելի կվնասվի։

Փորձագետը նշեց.-Կովկասի անվտանգությունը կարող է ապահովվել միայն Բաքվի և Երևանի միջև անմիջական փոխըմբռնման և տարածաշրջանային մեխանիզմների միջոցով, իսկ տարածաշրջանայինից դուրս ուժերին ապավինելը միայն ավելի շատ անվտանգության և տնտեսական ռիսկեր կստեղծի Հայաստանի համար։
Զարեին ընդգծեց.- Վերջերս կնքված եռակողմ համաձայնագիրը ոչ միայն չի հանգեցնի խաղաղության, այլև երկարաժամկետ վտանգներ է պարունակում Հայաստանի և նրա ժողովրդի համար և կարող է երկիրը նոր ճգնաժամերի շրջափուլի մեջ գցել։