Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանի պաշտպանական դոկտրինը միջուկային զենքից հրաժարվելն է
https://parstoday.ir/hy/news/iran-i236264-Իրանի_նախագահը_հայտարարել_է_որ_Իրանի_պաշտպանական_դոկտրինը_միջուկային_զենքից_հրաժարվելն_է
Pars Today - Իրանի նախագահն ասել է. «Իր հիմնարար համոզմունքների և պաշտպանական դոկտրինի հիման վրա, Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել, չի ձգտում և չի ձգտելու ստեղծել միջուկային զենք»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2025 06:18 Asia/Tehran
  • Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանի պաշտպանական դոկտրինը միջուկային զենքից հրաժարվելն է

Pars Today - Իրանի նախագահն ասել է. «Իր հիմնարար համոզմունքների և պաշտպանական դոկտրինի հիման վրա, Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել, չի ձգտում և չի ձգտելու ստեղծել միջուկային զենք»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության դիրքորոշումները ուրանի հարստացման իրավունքի վերաբերյալ և հավելել. -Ռուսաստանի հետ երկկողմանի փոխգործակցություններից բացի, Իրանը տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Եվրասիական միությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և BRICS-ը, համարում է անդամ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցության բարենպաստ հարթակ՝ միակողմանիության դեմ արդյունավետ պայքարի համար։

Վերջերս Հայաստան կատարած իր այցի մասին խոսելով՝ Փեզեշքիանը նշել է. «Այս այցի ընթացքում Հայաստանի վարչապետը վստահեցրել է, որ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցություններում ու համաձայնագրերում լիովին հաշվի են առնվել Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի մտահոգությունները։ Բացի այդ, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ 3+3 բանակցությունների շրջանակը կլինի ավելի արդյունավետ և ազդեցիկ մեխանիզմ Կովկասյան տարածաշրջանում խնդիրները լուծելու համար»։

«Pars Today»-ի հաղորդմամբ՝ հղում անելով նախագահական տեղեկատվական կայքին, Վլադիմիր Պուտինը նաև բացատրել է ԱՄՆ նախագահի հետ Ալյասկայում վերջերս կայացած իր բանակցությունների կողմերն ու արդյունքները և ասել. «Այս հանդիպման ժամանակ բանակցություններն ամբողջությամբ ուկրաինական հարցի շուրջ էին»։ Ռուսաստանի նախագահը շարունակեց Մոսկվա-Թեհրան հարաբերությունների ընթացքը բնութագրել որպես կառուցողական և անընդհատ բարելավվող՝ հավելելով. «Երկու երկրների միջև առևտրային փոխանակումները այս տարվա առաջին 6 ամիսներին աճել են 11 տոկոսով, և այլ ոլորտներում, այդ թվում՝ Ռեշտ-Աստարա կարևոր երկաթուղու կառուցման գործում, համագործակցությունը նույնպես առաջընթաց է գրանցում»։
Նշելով, որ Բուշերի ատոմակայանների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը նույնպես բավարար կերպով է ընթանում, Պուտինը նշել է. «Բոլոր տեխնիկական համագործակցություններն իրականացվում են ժամանակացույցի համաձայն, և այս էլեկտրակայանի համար նոր վառելիքի փոխանցումը նույնպես ընթացքի մեջ է»։
Ընդգծելով, որ Ռուսաստանը կարևորում է ուրանը հարստացնելու Իրանի Իսլամական Հանրապետության  իրավունքը, Ռուսաստանի նախագահը հույս հայտնեց, որ 2231 բանաձևի շուրջ բանակցությունները նույնպես ցանկալի արդյունք կունենան»։