ԻԻՀ առաջնորդը շնորհավորել է վոլեյբոլի երիտասարդական հավաքականին՝ աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i236498-ԻԻՀ_առաջնորդը_շնորհավորել_է_վոլեյբոլի_երիտասարդական_հավաքականին_աշխարհի_առաջնությունում_հաղթելու_կապակցությամբ
ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին կիրակի օրը շնորհավորական ուղերձ է հղել և շնորհակալություն հայտնել Իրանի վոլեյբոլի երիտասարդական հավաքականին՝ աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 01, 2025 05:31 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը շնորհավորել է վոլեյբոլի երիտասարդական հավաքականին՝ աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ

ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին կիրակի օրը շնորհավորական ուղերձ է հղել և շնորհակալություն հայտնել Իրանի վոլեյբոլի երիտասարդական հավաքականին՝ աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։

Ուղերձում ավսած է․ «Սիրելի՛ վոլեյբոլի երիտասարդ չեմպիոններ, դուք ուրախացրեցիք Իրանի ժողովրդին ձեր լավ խաղով: Շնորհակալություն բոլորիդ»:
Մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունում հաղթելով Իտալիային՝ Իրանի երիտասարդական վոլեյբոլի հավաքականը տարավ իր 9-րդ անընդմեջ հաղթանակը և նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Հավաքականը նախնական և ընտրական փուլերում ութ անընդմեջ հաղթանակով դուրս էր եկել եզրափակիչ փուլ և կիրակի օրվա խաղում 3-1 հաշվով հաղթելով Իտալիայի հավաքականին,  երրորդ անգամ դարձավ այս տարիքային խմբում աշխարհի չեմպիոն։
 Pars Today-ի փոխանցմամբ՝ խաղի առաջին մասում Ղոլամրեզա Մոմենի-Մոգհադամի սաները պարտվեցին 25-15 հաշվով։ Սակայն երկրորդ սեթում  ներկայացնելով լիարժեք խաղ բոլոր առումներով, հատկապես պաշտպանության և սպասարկման հատվածներում, հաղթեցին 25-18 հաշվով՝ հաշիվը դարձնելով 1-1։ Երրորդ սեթում, լարված մրցակցության արդյունքում, իրանցի երիտասարդները հաղթեցին 25-22 հաշվով և ընդհանուր 2։1 հաշվով առավելություն հասան մրցակցի նկատմամբ։
 Իրանի երիտասարդական հավաքականը գեղեցիկ խաղով, 25-14 հաշվով, հաղթեց նաև  չորրորդ սեթը և ընդհանուր 3-1 հաշվով դարձավ աշխարհի չեմպիոն։