Իրանը մերժում է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հայտարարության կեղծ պնդումները
Սեպտեմբեր 02, 2025 11:55 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն ամբողջությամբ մերժել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի արտգործնախարարների 165-րդ նիստի հայտարարության մեջ տեղ գտած անհիմն պնդումները Իրանի երեք կղզիների վերաբերյալ։
ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվում է Իրանի անվիճելի ինքնիշխանությունը Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թունբ կղզիների նկատմամբ՝ որպես Իրանի տարածքի անբաժանելի մասերի։
Նշվում է նաև, որ նմանատիպ փաստաթղթերում կեղծ պնդումների կրկնությունը որևէ կերպ չի կարող փոխել այդ կղզիների հետ կապված աշխարհագրական, պատմական և իրավական իրականությունը։