Փեզեշքիան․ Մենք դեմ ենք Կովկասյան տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ներկայությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i236550-Փեզեշքիան_Մենք_դեմ_ենք_Կովկասյան_տարածաշրջանում_արտատարածաշրջանային_ուժերի_ցանկացած_ներկայությանը
Pars Today - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ընդգծել է Թեհրանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությանը, և միևնույն ժամանակ ասել է. «Մենք դեմ ենք Կովկասյան տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ներկայությանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2025 12:34 Asia/Tehran
  • Փեզեշքիան․ Մենք դեմ ենք Կովկասյան տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ներկայությանը

Pars Today - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ընդգծել է Թեհրանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությանը, և միևնույն ժամանակ ասել է. «Մենք դեմ ենք Կովկասյան տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ներկայությանը»։

Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման կարևորումը

Մասուդ Փեզեշքիանը Չինաստան կատարած այցի շրջանակներում երկուշաբթի երեկոյան հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ։ Հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Ես ամեն ջանք գործադրել եմ իսլամական աշխարհում միասնությունն ու համախմբվածությունը պահպանելու և իսլամի մարգարեի օրինակին հետևելու համար, և այդ հիմամբ աշխատում եմ հարևանների հետ հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ»։

Նշելով Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը,  Փեզեշքիանը առևտրային փոխանակումների և առևտրային փոխգործակցության ծավալի աճը պայմանավորել է բանկային և մաքսային համագործակցության դյուրացմամբ և ասել. «Մենք պատրաստ ենք վերացնել այս ճանապարհին առկա խոչընդոտները»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև ողջունել է Թուրքիայի դիրքորոշումները Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների և Անկարայի կողմից այդ ռեժիմի հետ տնտեսական հարաբերությունների խզման վերաբերյալ՝ հավելելով. «Մենք նոր շրջանակներով սկսել ենք բանակցություններ և համագործակցություն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և պատրաստ ենք Իրանի միջուկային իրավունքների ճանաչման և փոխշահավետ լուծման հասնելու հիման վրա երկխոսել Միացյալ Նահանգների հետ»։ Նա նշել է. «Եվրոպական երկրներն իրենց պարտավորությունները չկատարելու պատճառով չունեն լեգիտիմություն ակտիվացնելու ձգանի մեխանիզմը, և նման գործողության դեպքում բոլոր բանակցություններն ու փոխգործակցությունները կդադարեցվեն»։

Թուրքիան աջակցում է Իրանի միջուկային իրավունքին

Այս հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծելով «Խաղաղ միջուկային գործունեություն ծավալելու Իրանի Իսլամական Հանրապետության օրինական իրավունքը», ձգանի մեխանիզմի ակտիվացումը անվանել է «ապակառուցողական և անօգուտ»։ Նա նաև աջակցել է երկու երկրների միջև համագործակցության բարձրագույն հանձնաժողովի նիստի արագ անցկացմանը և հայտարարել. «Ես  այդ նպատակով Իրան կայցելեմ»։

Թուրքիայի նախագահը ընդգծել է Գազայում հանցագործությունները դադարեցնելու, Իրաքում քաղաքական կայունությունը պահպանելու և Կովկասում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, և վերջում նա ջերմ ողջույններ է հղել Իսլամական հեղափոխության առաջնորդին։