Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար. Ամերիկացիները բանակցելու ցանկություն չունեն
https://parstoday.ir/hy/news/iran-i236570-Իրանի_ազգային_անվտանգության_գերագույն_խորհրդի_քարտուղար._Ամերիկացիները_բանակցելու_ցանկություն_չունեն
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Տարբեր հարցեր, այդ թվում՝ հրթիռների հարցը բարձրացնելով, ամերիկացիները չեն ցանկանում, որ բանակցություններ տեղի ունենան։ Նրանք բանակցելու ցանկություն չունեն»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2025 05:48 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար. Ամերիկացիները բանակցելու ցանկություն չունեն

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Տարբեր հարցեր, այդ թվում՝ հրթիռների հարցը բարձրացնելով, ամերիկացիները չեն ցանկանում, որ բանակցություններ տեղի ունենան։ Նրանք բանակցելու ցանկություն չունեն»։

Իրանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն Ալի Լարիջանաին նշել է, որ ազգային համերաշխության հարցում կառավարությունն ու ժողովուրդը պարտականություններ ունեն միմյանց նկատմամբ։ Նշելով, որ կառավարությունը պետք է կատարի իր պարտականությունը՝ ապահովելով ողջամիտ ուղիներ քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգության-ռազմական հարցերում, նա հյավելել է, որ նախագահն ու կառավարությունը 24/7 ջանքեր են գործադրում խնդիրները լուծելու համար։

Խոսելով առկա հարցերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի մասին՝ Լարիջանին ասել է. «Քաղաքացիները չպետք է մտածեն, որ կարևոր հարցերն, ինչպիսիք են միջուկային բանակցությունները և այլ հարցեր որևէ շրջանակում չեն քննարկվում: Խնդիրները հասարակ խնդիրներ չեն, և հակամարտությունների լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում և մասնագիտացված քննարկում»: