Կանայք և տղամարդիկ հավասար իրավունքներ և հնարավորություններ ունե՞ն Իրանում։
https://parstoday.ir/hy/news/iran-i236576-Կանայք_և_տղամարդիկ_հավասար_իրավունքներ_և_հնարավորություններ_ունե_ն_Իրանում
1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի հասարակություան մեջ կանանց դիրքը էականորեն փոխվեց։ Հակառակ որոշ արևմտյան լրատվամիջոցների քարոզչությանն, Իսլամական Հանրապետության համակարգը ոչ միայն խոչընդոտներ չստեղծեց տարբեր ոլորտներում կանանց ակտիվության համար, այլև հող ստեղծեց նրանց աճի համար տարբեր ոլորտներում՝ Իմամ Խոմեյնիի (ՌՀ) և Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և կարողությունների վրա շեշտադրմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2025 06:05 Asia/Tehran
  • Կանայք և տղամարդիկ հավասար իրավունքներ և հնարավորություններ ունե՞ն Իրանում։

1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի հասարակություան մեջ կանանց դիրքը էականորեն փոխվեց։ Հակառակ որոշ արևմտյան լրատվամիջոցների քարոզչությանն, Իսլամական Հանրապետության համակարգը ոչ միայն խոչընդոտներ չստեղծեց տարբեր ոլորտներում կանանց ակտիվության համար, այլև հող ստեղծեց նրանց աճի համար տարբեր ոլորտներում՝ Իմամ Խոմեյնիի (ՌՀ) և Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և կարողությունների վրա շեշտադրմամբ։

Նախահեղափոխական շրջանում գրանցված  15%-ից, հետհեղափոխական շրջանում կանանց գրագիտության մակարդակն աճել է մինչև ավելի քան 80%, իսկ այսօր համալսարան ընդունվողների 61%-ն աղջիկներ են։ Բացի այդ, դասախոսների 33%-ը և բժշկական գիտությունների ակտիվիստների 44%-ը կանայք են։
Կանանց կյանքի միջին տևողությունը կազմում է 78 տարի, իսկ մայրական մահացության մակարդակը նվազել է մինչև 20 դեպք 100 հազար ծնունդների հաշվով։ Առողջապահության ոլորտի աշխատողների ավելի քան 70 տոկոսը կանայք են։
Իրանցի կանայք կարևոր դեր են խաղում նաև տնտեսության և ձեռներեցության մեջ. նրանք զբաղեցնում են բոլոր աշխատատեղերի 41 տոկոսը, և ավելի քան 4 հազար գիտահեն ընկերություններ կառավարվում են կանանց կողմից։
Քաղաքական և պետական ոլորտներում ղեկավար պաշտոններում կանանց թիվը 2020 թվականի 19 հազարից-ից աճել է մինչև ավելի քան 40 հազարի՝ 2023 թվականին։ 14-րդ կառավարությունում ներկայումս ավելի քան 70 կին զբաղեցնում է կարևոր պաշտոններ, իսկ Իսլամական խորհրդարանում կա 14 կին պատգամավոր։
Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում իրանցի կանայք կարևոր դիրք են գրավել գիտական, սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում։