Իրանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության ձայնը. Հայկական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Պերսեպոլիսում
Սեպտեմբեր 07, 2025 05:25 Asia/Tehran
Սեպտեմբերի 6-ի երեկոյան Պերսեպոլիսում կայացավ հիշարժան երեկո։ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը Պերսեպոլիսում հանդես եկավ ելույթով և հնչեցրեց Իրանի ու Հայաստանի բարեկամության երգը։
Pars Today –ի փոխանցմամբ՝ ելույթը նվիրված էր նվագախմբի հիմնադրման 100-ամյակին և դրան մասնակցում էին 110 երաժիշտներ։ Ծրագիրը մեկնարկեց Իրանի ազգային օրհներգով, որը հիացրեց 1500 հյուրերին, և ավարտվեց «Օ՜, Իրան» օրհներգով, որը կրկնապատկեց ազգային հպարտությունն ու ներկաների զգացողությունները։
Բեմը տեղադրված էր Ապադանայի գահի ներքևում, Ազգերի դարպասի առջև. այնտեղ, որտեղ 2500 տարի առաջ տարբեր ազգեր հավաքվել էին նշելու Նոր տարին և միասնությունը: Տարածքի գեղարվեստական լուսավորությունն ու պատմական միջավայրն ավելի գեղեցկացրեցին երեկոն։
Ծրագրի շրջանակներում Ֆարսի նահանգապետը, Իրանի գիտության նախարարը, Հայաստանի կրթության նախարարը և Թեհրանում Հայաստանի դեսպանը ընդգծեցին արվեստի կարևորությունը որպես ազգերի ընդհանուր լեզու: Նրանք նշեցին, որ երաժշտությունը կարող է գերազանցել սահմանները, լինել խաղաղության, համագործակցության և համակեցության սուրհանդակ։
Հայկական ստեղծագործությունների կատարումից հետո իրանցիների անդադար ծափահարությունները վկայում էին սրտերի միջև կապի մասին: Համերգին ներկա էին այնպիսի հայտնի արվեստագետներ և երաժշտասերներ, ինչպես՝ Աբդոլհոսեյն Մոխթաբադը, և դասկան երաժշտության ոլորտի ներկայացուցիչներԼ
Երեկոն ավարտվեց երկու ազգերի միջև մշակութային համագործակցությունը շարունակելու հույսով։ Գուցե ապագայում իրանական երաժշտությունը հնչի Երևանում։