Թուրքմենստանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել տարանցիկ համագործակցությունը Իրանի հետ
Pars Today - Թուրքմենստանի տրանսպորտի նախարարն ընդգծել է երկրի ցանկությունը՝ զարգացնել առևտուրը և տարանցիկ համագործակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում։
Թուրքմենստանի տրանսպորտի նախարար Մամետ Ախմադովը Սարի քաղաքում Մազանդարանի նահանգապետ Մեհդի Յունեսիի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների կազմակերպության գործադիր տնօրենը, ասել է. «Իրանը և Թուրքմենստանը տնտեսական և առևտրային լավ հարաբերություններ ունեն, և տրանսպորտային ենթակառուցվածքները, մասնավորապես Իրանի հյուսիսում, կարող են հիմք հանդիսանալ այդ համագործակցության ընդլայնման համար»։
Ամիրաբադ նավահանգիստը որպես այս առումով հիմնական ենթակառուցվածքներից մեկը համարելով՝ նա նշել է. «Այս նավահանգիստը կարևոր կարողություն ունի երկու երկրների միջև առևտրի և բեռնափոխադրումների խթանման համար»։
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը հնարավորություն է տալիս ստեղծել հզոր հաղորդակցության ցանց Հնդկական օվկիանոսից մինչև Բալթյան և Սկանդինավյան երկրներ, և Մազանդարան նահանգի աշխարհագրական դիրքը այդ տարածքին վճռորոշ դեր է վերապահել այս տնտեսական և առևտրային ուղու մեջ»։
Երկու երկրների պաշտոնյաների կարծիքով, այս կարողությունների օպտիմալ օգտագործումը կարող է միաժամանակ հանգեցնել տարածաշրջանային փոխանակումների աճի և Թեհրան-Աշգաբադ համագործակցության ամրապնդման։