Իրանի փոխարտգործնախարար. Սիոնիստները Իրանի վրա հարձակվելով չկարողացան հասնել իրենց նպատակներին
Pars Today – Իրանի ԱԳՆ փոխարտգործնախարար և քաղաքականու միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ սիոնիստական ռեժիմը չկարողացավ հասնել Իրանի դեմ վերջերս իրականացված հարձակման նպատակներին։
Իրաքի «Ալ-Շարղ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա անդրադարձել է սիոնիստական ներխուժմանը Իրանի տարածք և ասել է, որ Թել Ավիվը երկու տարուց ավելի է, ինչ խախտում է միջազգային օրենքներն ու դիվանագիտական սկզբունքները: Խաթիբզադեն իրանցի հրամանատարների, գիտնականների և քաղաքացիների սպանությունը հանցագործություն է անվանել և հայտարարել, որ սիոնիստական ռեժիմի մոտեցումը հիմնված է ահաբեկչության վրա:
Նա հավելեց, որ Իսլամական Հանրապետությունը վճռականորեն արձագանքել է իր ինքնիշխանությունը խախտվելուց հետո, իսկ սիոնիստական ռեժիմը այժմ փորձում է աղավաղել փաստերը՝ օգտագործելով լայնածավալ լրատվամիջոցների լոբբիները։
Փոխարտգործնախարարը նաև բացատրելով իր Իրաք կատարած այցի մասին, նշեց որ երկրի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ տարբեր հարցեր և տարածաշրջանային զարգացումներ, և այդ բանակցությունները շարունակվելու են։