«Ոչ մի բան զոռով չի լինելու». Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Սեպտեմբեր 09, 2025 12:16 Asia/Tehran
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, որ «միջանցք» անունով որևէ բան գոյություն չունի։
Դեսպանի խոսքով՝ խոսքը միայն ճանապարհի մասին է, և ոչ թե միջանցքի։ Նա շեշտեց․ «Ո՛չ խաղաղության պայմանագրի տեքստում, ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա։ Ոչ մի միջանցք չի լինելու, ոչ մի բան զոռով չի լինելու»։
Սոբհանին նաև նշեց, որ այցը կատարվում է խորհրդարանական համագործակցության շրջանակում, և ծրագրում է ստեղծել հյուպատոսական հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողով։