«Ոչ մի բան զոռով չի լինելու». Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i236812-Ոչ_մի_բան_զոռով_չի_լինելու_._Իրանի_դեսպանը_Զանգեզուրի_միջանցքի_մասին
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, որ «միջանցք» անունով որևէ բան գոյություն չունի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2025 12:16 Asia/Tehran
  • «Ոչ մի բան զոռով չի լինելու». Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, որ «միջանցք» անունով որևէ բան գոյություն չունի։

Դեսպանի խոսքով՝ խոսքը միայն ճանապարհի մասին է, և ոչ թե միջանցքի։ Նա շեշտեց․ «Ո՛չ խաղաղության պայմանագրի տեքստում, ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա։ Ոչ մի միջանցք չի լինելու, ոչ մի բան զոռով չի լինելու»։

Սոբհանին նաև նշեց, որ այցը կատարվում է խորհրդարանական համագործակցության շրջանակում, և ծրագրում է ստեղծել հյուպատոսական հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողով։