Պերսեպոլիսում «Էյ՜, Իրան» երգի կատարումը՝ Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապի խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/news/iran-i236828-Պերսեպոլիսում_Էյ_Իրան_երգի_կատարումը_Իրանի_և_Հայաստանի_միջև_մշակութային_կապի_խորհրդանիշ
Իրանի Իսլամական Խորհրդարանում Սպահանի և հարավային Իրանահայության պատգամավոր Գեղարդ Մանսուրյանը Պերսեպոլիսում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթն անվանել է աննախադեպ իրադարձություն վերջին 40 տարիների ընթացքում՝ այն համարելով իրանական քաղաքակրթության փառահեղության և երկու ազգերի միջև մշակութային հարաբերությունների խորության խորհրդանիշ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2025 13:32 Asia/Tehran
  • Պերսեպոլիսում «Էյ՜, Իրան» երգի կատարումը՝ Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապի խորհրդանիշ

Իրանի Իսլամական Խորհրդարանում Սպահանի և հարավային Իրանահայության պատգամավոր Գեղարդ Մանսուրյանը Պերսեպոլիսում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթն անվանել է աննախադեպ իրադարձություն վերջին 40 տարիների ընթացքում՝ այն համարելով իրանական քաղաքակրթության փառահեղության և երկու ազգերի միջև մշակութային հարաբերությունների խորության խորհրդանիշ։

«Միրաս-Արիա»-ի հետ հարցազրույցում նա ընդգծեց, որ այս ելույթը, բացի Իրանի պատմական վեհությունը հիշեցնելուց, նաև արտահայտում է Իրանի և Հայաստանի միջև մշակույթի և արվեստի ոլորտում մտերմությունն ու շարունակական փոխազդեցությունը։ ժողովրդի ու հանդիսատեսի ձայնակցումը «Էյ՜, Իրան» երգի կատարման ժամանակ ևս պատմական պահ էր, որը հաստատեց ազգային միասնականությունը աշխարհի աչքերի առաջ։

Մանսուրյանը ընդգծեց միջազգային ասպարեզներում իրանցի արվեստագետների ակտիվ ներկայության ներուժը և բարձր գնահատեց իրանահայ երաժիշտ Լորիս Ճգնավորյանին՝ երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը ամրապնդելու գործում։

Նա հավելեց. «Ինչպես արձանագրված է Պերսեպոլիսի ժայռապատկերներում, հայերը անցյալում նվերներ էին ընծայում Աքեմենյան թագավորներին, իսկ այսօր Հայաստանի արվեստագետները  նույն պատմական վայրում իրանական ազգին նվիրեցին Իրանի ազգային օրհներգը. սա երկու երկրների միջև պատմական և մշակութային շարունակական կապի հստակ խորհրդանիշ է»։