Հայաստանը և Իրանը՝ պատմական հյուսվածքի միահյուսված թելեր են
https://parstoday.ir/hy/news/iran-i236832-Հայաստանը_և_Իրանը_պատմական_հյուսվածքի_միահյուսված_թելեր_են
Pars Today – Թեհրանի կինոթանգարանում Իրանի և Հայաստանի կինոթատրոնի տնoրենների համատեղ հանդիպման ժամանակ երկու կողմերը կարևորել են մշակութային և կինոյի ոլորտում համագործակցության ընդլայնումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2025 13:52 Asia/Tehran
  • Հայաստանը և Իրանը՝ պատմական հյուսվածքի միահյուսված թելեր են

Pars Today – Թեհրանի կինոթանգարանում Իրանի և Հայաստանի կինոթատրոնի տնoրենների համատեղ հանդիպման ժամանակ երկու կողմերը կարևորել են մշակութային և կինոյի ոլորտում համագործակցության ընդլայնումը։

Այս հանդիպումը տեղի է ունեցել վերջերս երկու երկրի բարձրաստիճան մշակութային պաշտոնյաների ներկայությամբ  Թեհրանի և Երևանի միջև  կինոյի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։ Իրանի Մշակույթի փոխնախարար և կինոկազմակերպության ղեկավար Ռաեդ Ֆարիդզադեն, անդրադառնալով Երևանում ձեռք բերված պայմանավորվածություններին, ընդգծեց համատեղ կրթական և արտադրական նախագծերի իրականացումը, այդ թվում՝ «Ամառային կինոդպրոցի» անցկացումը։

Թեհրան կատարած իր առաջին այցի ժամանակ Հայաստանի ազգային կինոհիմնադրամի ղեկավար Դավիթ Բենուչյանը  նշելով,որ Իրանն ու Հայաստանն ունեն փոխկապակցված մշակույթ և ընդհանուր պատմություն,  ասաց, ,-«կինոհամագործակցությունը կարող է հիմք հանդիսանալ երկու ժողովուրդների միջև ավելի սերտ կապերի համար։ Նա իրանական կինոյին հրավիրեց մասնակցելու դասական ֆիլմերին նվիրված փառատոնին և անհրաժեշտ համարեց «համատեղ ճանապարհային քարտեզի» մշակումը՝ համաձայնագրերի իրականացումն արագացնելու համար։

«Ոսկե ծիրան» փառատոնի նախագահ Կարեն Ավետիսյանը նույնպես կոչ արեց ամրապնդել փառատոնային կապերը և նույնիսկ քույրության մասին համաձայնագիր կնքել «Ֆաջր» կինոփառատոնի հետ։

Հանդիպման ավարտին կինոհամագործակցության համաձայնագրի իրականացմանը հետևելու համար «Համատեղ գործադիր կոմիտեի» ստեղծման մասին որոշումը հաստատվեց, որպեսզի հարթվի երկու երկրների կինոստեղծագործությունների ներկայացման և մշակութային փոխգործակցության ուղին։