Հայաստանը և Իրանը՝ պատմական հյուսվածքի միահյուսված թելեր են
Pars Today – Թեհրանի կինոթանգարանում Իրանի և Հայաստանի կինոթատրոնի տնoրենների համատեղ հանդիպման ժամանակ երկու կողմերը կարևորել են մշակութային և կինոյի ոլորտում համագործակցության ընդլայնումը։
Այս հանդիպումը տեղի է ունեցել վերջերս երկու երկրի բարձրաստիճան մշակութային պաշտոնյաների ներկայությամբ Թեհրանի և Երևանի միջև կինոյի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։ Իրանի Մշակույթի փոխնախարար և կինոկազմակերպության ղեկավար Ռաեդ Ֆարիդզադեն, անդրադառնալով Երևանում ձեռք բերված պայմանավորվածություններին, ընդգծեց համատեղ կրթական և արտադրական նախագծերի իրականացումը, այդ թվում՝ «Ամառային կինոդպրոցի» անցկացումը։
Թեհրան կատարած իր առաջին այցի ժամանակ Հայաստանի ազգային կինոհիմնադրամի ղեկավար Դավիթ Բենուչյանը նշելով,որ Իրանն ու Հայաստանն ունեն փոխկապակցված մշակույթ և ընդհանուր պատմություն, ասաց, ,-«կինոհամագործակցությունը կարող է հիմք հանդիսանալ երկու ժողովուրդների միջև ավելի սերտ կապերի համար։ Նա իրանական կինոյին հրավիրեց մասնակցելու դասական ֆիլմերին նվիրված փառատոնին և անհրաժեշտ համարեց «համատեղ ճանապարհային քարտեզի» մշակումը՝ համաձայնագրերի իրականացումն արագացնելու համար։
«Ոսկե ծիրան» փառատոնի նախագահ Կարեն Ավետիսյանը նույնպես կոչ արեց ամրապնդել փառատոնային կապերը և նույնիսկ քույրության մասին համաձայնագիր կնքել «Ֆաջր» կինոփառատոնի հետ։
Հանդիպման ավարտին կինոհամագործակցության համաձայնագրի իրականացմանը հետևելու համար «Համատեղ գործադիր կոմիտեի» ստեղծման մասին որոշումը հաստատվեց, որպեսզի հարթվի երկու երկրների կինոստեղծագործությունների ներկայացման և մշակութային փոխգործակցության ուղին։