Նաջաֆի. Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական գործողության
https://parstoday.ir/hy/news/iran-i236892-Նաջաֆի._Իրանը_կպատասխանի_ցանկացած_թշնամական_գործողության
 Վիեննայում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին ասել է. «Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական գործողության»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2025 11:59 Asia/Tehran
  •  Վիեննայում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆի
     Վիեննայում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆի

 Վիեննայում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին ասել է. «Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական գործողության»։


ՄԱԳԱՏԷ-ի  կառավարիչների խորհրդի նիստում  2231 բանաձևի կատարման և Իրանում երաշխիքների իրականացման վերաբերյալ գլխավոր տնօրենի զեկույցների քննարկումից հետո Ռեզա Նաջաֆին ընդգծել է. «Եթե որևէ թշնամական գործողություն և որևէ ագրեսիա կրկնվի, կամ նույնիսկ եթե բանաձևերը չեղյալ հայտարարվեն, ապա ոչ մի երկիր և գործակալության ոչ մի անդամ չպետք է ակնկալի, որ Իրանը կշարունակի իրագործել համաձայնագիրը»։
Նա ասել է․ «ՀԳՀԾ-ի գործադրման հենց սկզբից Իրանը լիովին կատարել է իր պարտավորությունները, ՄԱԳԱՏԷ-ի 15 զեկույցներ դա հաստատում են: Նույնիսկ այս անգամ հրապարակված զեկույցում գլխավոր տնօրենը հստակնշել է, որ 2016-ից 2019 թվականներին, այսինքն՝ նույնիսկ ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց մեկ տարի անց, Իրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները»:
Նաջաֆիի խոսքով․ «Մենք նշեցինք, որ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան  Գերմանիան, չեն կատարել իրենց պարտավորությունները։ Մենք փաստաթղթավորել ենք այս բոլոր դեպքերը։ Եվրոեռյակի կողմից Նյու Յորքում ձեռնարկված գործողությունները անօրինական են, ու մեր կարծիքով,  ոչ մի արժեք չունեն: Իհարկե, Նյու Յորքում քննարկումներ են ընթանում  «Ձգանի մեխանիզմի»-ի վերաբերյալ նրանց ձեռնարկած գործողությունների կապակցությամբ: Դուք գիտեք, որ Չինաստանը և Ռուսաստանը 2231 բանաձևը երկարաձգելու վերաբերյալ բանաձև ունեն։ Այն կապված է Նյու Յորքի հետ»:
Վիեննայում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է․ «Վիեննային մտահոգում են մեր և Գործակալության միջև քննարկումները: Իրանում երաշխիքների իրականացման մասին զեկույցի վերաբերյալ, մենք ասել ենք, որ Գործակալությունն  իր բոլոր զեկույցներում նշել է, որ հարձակումից առաջ ամեն ինչ և բոլոր ցենտրիֆուգները գտնվում էին ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ: Այս վերահսկողության ընդհատման պատճառը  Սիոնիստական ռեժիմի, ապա նաև ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված անօրինական հարձակումն ու ագրեսիան էր: Գլխավոր տնօրենն իր զեկույցում նշել է, որ դադարեցրել է ստուգումները և իր տեսուչներին հետ է կանչել Իրանից՝ անվտանգության նկատառումներից ելնելով»։
Նաջաֆին հավելել է. «Գործակալությունը համաձայնել է հաշվի առնել Իրանի անվտանգության նկատառումները: Մենք հայտարարել ենք, որ բանակցություններ ենք սկսել Գործակալության հետ՝ այդ նկատառումներից ելնելով: Իսլամական խորհրդարանում հաստատված օրենքի հիմամբ անցկացվել է բանակցությունների մի քանի փուլ, և Կահիրեում վերջնականապես համաձայնեցված և ստորագրված տեքստը ներառում է Իրանի բոլոր նկատառումները, և արդեն պետք է իրականացվի»: