Իրան. Սիոնիստական ռեժիմը խախտել է բոլոր միջազգային օրենքները՝ հարձակվելով տարածաշրջանի երկրների վրա
-
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական հարձակումը երկու լրատվամիջոցներին պատկանող շենքի վրա, ինչի հետևանքով զոոհվել են եմենցի լրագրողներ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է չորեքշաբթի օրը Եմենի մայրաքաղաք Սանայում ենթակառուցվածքային օբյեկտների և բնակելի տարածքների, այդ թվում՝ երկու լրատվամիջոցներին պատկանող շենքերի վրա Սիոնիստական ռեժիմի կատարած հանցավոր հարձակումները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են մի շարք անմեղ քաղաքացիներ և լրատվամիջոցների աշխատակիցներ, և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ այդ ռեժիմի ռազմատենչությունն ու հանցագործությունները դադարեցնելու համար։
Սիոնիստական ռեժիմի կողմից տարածաշրջանի երկրների նկատմամբ բազմակի ագրեսիաները, զուգորդված օկուպացված Պաղեստինում ցեղասպանության շարունակման և անմեղ մարդկանց սպանության հետ, ոչ միայն աննախադեպ քայքայման է ենթարկել համաշխարհային կոնսենսուսի նորմատիվ իրավական հիմքերը, այլև ոտնահարել է բոլոր բարոյական և մարդկային սկզբունքներն ու նորմերը։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, բարձր գնահատելով եմենցի քաջարի ժողովրդի շարունակական զորակցությունը ճնշված պաղեստինցի ժողովրդի հետ, և ցավակցություն հայտնելով սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի հետևանքով Եմենի անմեղ զավակների նահատակության համար, ընդգծում է իսլամական երկրների միջև միասնության և համագործակցության անհրաժեշտությունը՝ սիոնիստական օկուպացիոն ռեժիմի էքսպանսիոնիզմին և պատերազմի հրահրմանը դիմակայելու համար։