Իրանի կանոե պոլոյի երիտասարդական հավաքականը անցավ Ասիայի կիսաեզրափակիչ
https://parstoday.ir/hy/news/iran-i236930-Իրանի_կանոե_պոլոյի_երիտասարդական_հավաքականը_անցավ_Ասիայի_կիսաեզրափակիչ
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության կանոե պոլոյի երիտասարդական հավաքականը Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ դուրս եկավ Ասիայի առաջնության կիսաեզրափակիչ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2025 14:26 Asia/Tehran
  • Իրանի կանոե պոլոյի երիտասարդական հավաքականը անցավ Ասիայի կիսաեզրափակիչ

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության կանոե պոլոյի երիտասարդական հավաքականը Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ դուրս եկավ Ասիայի առաջնության կիսաեզրափակիչ։

Ըստ Pars Today-ի՝ Ասիայի կանոե պոլոյի առաջնությունը անցկացվում է 2025 թվականի սեպտեմբերի 10-ից 14-ը (19-ից 23 Շահրիվար 1404), Մալայզիայի Պուտրաջայա քաղաքում։

Իրանի մինչև 21 տարեկանների հավաքականը քառորդ եզրափակչում 8-1 հաշվով հաղթեց Ճապոնիային և անցավ Ասիայի առաջնության կիսաեզրափակիչ։

Այս մրցումներին ԻԻՀ կանոե պոլոյի երիտասարդական թիմը կազմաված է՝ Արշամ Հեյդարփուրի, Արիան Նասիրիի, Սեպանտա Մոհսենիի, Արաշ Արաղիի, Փարհամ Նուրիի, Ամիրռեզա Քիանիի, Նիմա Ռազդաշթի և Մոհիեդդին Քարիմիի միջոցով՝ Աշքան Սայադիի և Մոստաֆա Հաքջուի գլխավորությամբ։

Բացի այդ, այս մրցաշարում Իրանի կազմում Ամիրրեզա Քիանին խփել է երեք գոլ, Արիան Նասիրին՝ երկու, Մոհիեդդին Քարիմին՝ երկու, իսկ Սեպանտա Մոհսենին՝ մեկ գոլ։

Իրանի երիտասարդական հավաքականը վաղը (շաբաթ) կիսաեզրափակչում կմրցի այս մրցաշարի հյուրընկալող Մալայզիայի կանոե պոլոյի հավաքականի հետ։