Սալեհի. Իրան-Ռուսաստան հարաբերությունները հարթում են բազմաբևեռ աշխարհի ճանապարհը
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարն ասել է. «Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների միջև ընդհանուր դիրքորոշումների վրա հիմնված հարաբերությունները կարող են լինել իսկական բազմաբևեռ աշխարհի հիմքը. աշխարհ, որը չի հենվի միայն քաղաքականության և տնտեսության վրա, այլ կհիմնվի մշակույթի, արժեքների և ազգերի ընդհանուր ժառանգության վրա»։
Ռուսաստանի մշակույթի նախարարի հրավերով և Միավորված մշակույթների և մշակութային հարաբերությունների զարգացման 11-րդ միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող Աբբաս Սալեհին, 301-ամյա գիտական կենտրոն Սանկտ Պետերբուրգի համալսարան այցելության ժամանակ համալսարանի տնօրենների խորհրդի անդամների հետ քննարկել է երկկողմ գիտական և մշակութային հարաբերությունների զարգացման ռազմավարությունները։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Սալեհին հայտարարել է․ «Բազմաբևեռության հայեցակարգը չի սահմանափակվում քաղաքականության և միլիտարիզմի ոլորտով, այլ պետք է լինի մշակութային։ Եթե զարգացումը դիտարկվի միայն որպես տնտեսական, արդյունքը կլինի միաբևեռ քաղաքական համակարգի գերիշխանությունը»։
Նա հավելել է․ «Իրանն ու Ռուսաստանը պարզապես հարևան երկրներ չեն, այլ միմյանց ուղեկիցներ են եղել, և երկու երկրների միջև մշակութային և գիտական հարաբերությունների պատմությունը գնում է դարերի խորքը»։
Անդրադառնալով Թեհրանի գրքի տոնավաճառում Տոլստոյի ստեղծագործությունների ժողովրդականությանը, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարը ընդգծել է, որ երկու երկրների միջև գրական կապերը խորը արմատներ ունեն, և իրանցի բանաստեղծների, այդ թվում՝ Հաֆեզի, Սաադիի և Ֆիրդուսու բանաստեղծությունները հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի համար, իսկ Պուշկինի և Տոլստոյի նման գրողները ոգեշնչվել են պարսկական գրականությամբ։ Նա հավելել է, որ ռուս մեծերի՝ Դոստոևսկու և Չեխովի ստեղծագործությունները հատուկ տեղ ունեն Իրանում։
Սալեհին նշել է, որ Իրանում ամեն օր բեմադրվում է առնվազն մեկ ռուսական ներկայացում, և որ ռուսական դասական երաժշտությունը նույնպես շատ երկրպագուներ ունի։
Նրա խոսքով․ «Ռուսական կինոն գրավիչ է իրանցիների համար և կարևոր դեր է խաղացել մշակութային փոխանակման գործում»։
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարը նշել է, որ ռուսական իրանագիտությունը փոխըմբռնման հիանալի հնարավորություն և հավելել. «Ռուս հետազոտողների կողմից հրատարակվել է այ ոլորտի վերաբերյալ ավելի քան 10 հազար գիտական աշխատանք, և այդ ուսումնասիրությունները պետք է դառնան երկու երկրների միջև մշակութային հարաբերությունների կիզակետը»։
Սալեհին ընդգծել է Իրանի և Ռուսաստանի ընդհանուր ժառանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունը և, հիշելով Սանկտ Պետերբուրգ և Սպահան քույր-քաղաքների հարաբերությունները՝ նշել է, որ երկու երկրների միջև մշակութային հարաբերություններում պետք է ձևավորվի բարեկամության և համերաշխության ամուր ծառ՝ ապագա սերունդների համար»։