Ալիևը խոսել է Հարավային Կովկասում «խաղաղության հաստատումից» հետո «նոր հնարավորությունների» մասին
https://parstoday.ir/hy/news/world-i237244-Ալիևը_խոսել_է_Հարավային_Կովկասում_խաղաղության_հաստատումից_հետո_նոր_հնարավորությունների_մասին
Ադրբեջանն իր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, «խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված կառուցողական քայլեր» է ձեռնարկում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Բաքվի անվտանգության ֆորումի» երրորդ նիստի բացման ողջույնի խոսքում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
(last modified 2025-09-21T14:41:30+00:00 )
Սեպտեմբեր 21, 2025 18:11 Asia/Tehran
  • Ալիևը խոսել է Հարավային Կովկասում «խաղաղության հաստատումից» հետո «նոր հնարավորությունների» մասին

Ադրբեջանն իր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, «խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված կառուցողական քայլեր» է ձեռնարկում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Բաքվի անվտանգության ֆորումի» երրորդ նիստի բացման ողջույնի խոսքում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մեր կողմից սահմանված հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափի ստեղծումն է, որը հիմնված է փոխադարձ վստահության, անվտանգության և պրագմատիզմի վրա։ Մենք վստահ ենք, որ այս ուղղությամբ իրականացվող նպատակային գործունեությունը խթան կհաղորդի ապագայում հարևան երկրների միջև գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Ինչպես ձեզ հայտնի է, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի ներկայությամբ, ստորագրվել է Համատեղ հռչակագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այդպիսով արվել է կարևոր պատմական քայլ՝ մեր երկրների միջև երկարամյա հակամարտության դադարեցման և խաղաղ համաձայնագրի կնքման ճանապարհին։ Հարավային Կովկասում լիարժեք խաղաղության ապահովումը նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության համար ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի համար։

Հատուկ ծառայությունների համատեղ գործունեությունը կարևորագույն դեր է խաղում միջազգային անվտանգության խնդիրների կանխարգելման և լուծման գործում», – ասել է Ալիևը։