Երևանն աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան տրանսպորտային երթուղու զարգացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i237252-Երևանն_աջակցում_է_Ղազախստան_Թուրքմենստան_Իրան_Հայաստան_տրանսպորտային_երթուղու_զարգացմանը
Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի նիստում, ՀՀ փոխվարչապետը, ընդգծելով Ղազախստանի հետ հարաբերությունների ամրապնդման և կողմերի հարաբերություններում առևտրային ներուժի օգտագործման կարևորությունը, հայտարարել է, որ Երևանն աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան միջանցքով բազմամոդալ տրանսպորտային երթուղի ստեղծելու նախաձեռնությանը։
(last modified 2025-09-22T06:16:19+00:00 )
Սեպտեմբեր 22, 2025 09:46 Asia/Tehran
  • Երևանն աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան տրանսպորտային երթուղու զարգացմանը

Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի նիստում, ՀՀ փոխվարչապետը, ընդգծելով Ղազախստանի հետ հարաբերությունների ամրապնդման և կողմերի հարաբերություններում առևտրային ներուժի օգտագործման կարևորությունը, հայտարարել է, որ Երևանն աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան միջանցքով բազմամոդալ տրանսպորտային երթուղի ստեղծելու նախաձեռնությանը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ղազախստանի փոխվարչապետ և առևտրի ևոի ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինը ստորագրել են առևտրի և տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, զբոսաշրջության, առողջապահության և կրթության ոլորտներում երկկողմ համագործակցության մասին արձանագրություն։
Ընդգծելով, որ Հայաստանն աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան միջանցքով բազմամոդալ տրանսպորտային երթուղի ստեղծելու նախաձեռնությանը, Գրիգորյանն ասել է. «Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով ապրանքների տեղափոխումն իրականացվում է, ինչը վկայում է մեր երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ հարաբերությունների ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրության մասին»։
ՀՀ փոխվարչապետը նշել է․ «Երևանը հույս ունի, որ այս տեղափոխումը կիրականացվի կանոնավոր հիմունքներով և հայ ձեռնարկատերերն ու ներդրողները  կհետաքրքրվեն Ղազախստան-Չինաստան սահմանին գտնվող Խորգոսի միջազգային սահմանային համագործակցության կենտրոնով»։