Դոկտոր Փեզեշքիանը Թեհրանից մեկնեց Նյու Յորք
https://parstoday.ir/hy/news/iran-i237284-Դոկտոր_Փեզեշքիանը_Թեհրանից_մեկնեց_Նյու_Յորք
ԻԻՀ նախագահը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին, որտեղ կներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները։
(last modified 2025-09-23T07:56:58+00:00 )
Սեպտեմբեր 23, 2025 11:26 Asia/Tehran
  • Դոկտոր Փեզեշքիանը Թեհրանից մեկնեց Նյու Յորք

ԻԻՀ նախագահը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին, որտեղ կներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները։

Երեքշաբթի, հոկտեմբերի 23-ի առավոտյան, Դոկտոր Մասուդ Փեզեշքիանը Թեհրանից մեկնեց Նյու Յորք։ Հրաժեշտի պաշտոնական հանդիպմանը ներկա էին առաջին փոխնախագահ դոկտոր Մոհամմադ Ռեզա Արեֆը, Գերագույն առաջնորդի գրասենյակի միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Հոջաթոլ էսլամ Վալմոսլեմին Մոհսեն Ղոմին և կառավարության կազմի մի  շարք անդամներ։

Այս ուղևորության ընթացքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները ներկայացնելուց բացի, նախագահը հանդիպումներ կունենա նաև մասնակից որոշ պետությունների ղեկավարների հետ։

Դոկտոր Փեզեշքիանը նաև առանձին հանդիպումներ կունենա Միացյալ Նահանգներում քաղաքական, հասարակական և լրատվական ակտիվիստների հետ։