Իմամ Խամենեիի խոհերը | Մի՛ վստահեք թշնամուն
Pars Today -Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է. «Մի՛ վստահեք թշնամուն»։
2021 թվականին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված հիշատակի արարողության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «Մի՛ վստահեք թշնամուն, սա իմ վճռական խորհուրդն է։ Դուք տեսաք, թե ինչ արեց ձեզ հետ Թրամփի և Օբամայի Ամերիկան։ Իհարկե, ոչ միայն Թրամփը վատ բաներ արեց Իրանի ժողովրդի նկատմամբ, նույնն արեցին նաև երեք եվրոպական երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Այս երեք եվրոպական երկրները գործեցին ամենամեծ չարիքը և ցույց տվեցին իրենց ստորությունը, երեսպաշտությունը և երկերսանիությունը Իրանի ժողովրդի նկատմամբ։
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ստորագրող մյուս կողմերը չկատարեցին իրենց պարտավորությունները
Այս կապակցությամբ Իմամ Խամենեին իր Նովրուզյան ելույթներից մեկում խոսքն ուղղելով Իրանի ժողովրդին ասել է. «Մենք շտապեցինք Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում, մենք չպետք է շտապեինք, նրանց ամբողջ աշխատանքը թղթի վրա էր, իսկ մեր աշխատանքը՝ գետնի վրա։ Մենք շտապեցինք և կատարեցինք մեր աշխատանքը, նրանք իրենցը չկատարեցին, նրանք չկատարեցին իրենց պարտավորությունները։ Իհարկե, մեզ համար շատ կարևոր է գիտակցել, որ մենք մեծ համբերություն ունենք և կատարում ենք մեր սեփական աշխատանքը։ Մենք չենք վստահում նրանց աշխատանքին, նրանց պարտավորությունը մեզ համար ոչ մի արժեք չունի։
Չհանձնվել թշնամուն և չվստահել նրան
«Մաբաաս» տոնի առիթով ունեցած հեռուստատեսային ելույթում, Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է «Մենք պետք է գիտակցենք, որ Իսլամական հեղափոխության կողմից մեր ուսերին, Իրանի ժողովրդի ուսերին դրված այս ծանր բեռան և նրանց համար բացված երջանկության ճանապարհի հետ կապված մենք պարտականություններ ունենք. այս պարտականությունների թվում են ճշմարտության և համբերության կոչ անելը, թշնամուն ճանաչելը և թշնամուն դիմակայելը, թշնամուն չհանձնվելը և այս դավաճան թշնամուն չվստահելը»։
Պաղեստինցիների հիմնական թշնամիներն են Ամերիկան, Անգլիան և սիոնիստները
Այս համատեքստում Իսլամական հեղափոխության առաջնորդը Ղոդսի միջազգային օրվա առիթով ունեցած հեռուստատեսային ելույթում նշել է. «Պաղեստինյան միասնության թշնամիներն են սիոնիստական ռեժիմը, Ամերիկան և որոշ այլ քաղաքական ուժեր, բայց եթե պաղեստինյան հասարակության միասնությունը չխաթարվի ներսից, արտաքին թշնամիները ոչինչ չեն կարողանա անել։ Այս միասնության առանցքը պետք է լինի ներքին ջիհադը և թշնամիների նկատմամբ անվստահությունը։ Պաղեստինցիների գլխավոր թշնամին, այսինքն՝ Ամերիկան, Անգլիան և չար սիոնիստները, չպետք է դառնան պաղեստինյան քաղաքականության հենակետը։ Գազայում, Ղոդսում, Հորդանան գետի Արևմտյան ափին, 1948 թվականի տարածքներում, և նույնիսկ ճամբարներում, պաղեստինցիները բոլորը կազմում են մեկ միավոր և պետք է որդեգրեն համախմբվածության ռազմավարություն. յուրաքանչյուր հատված պետք է պաշտպանի մյուս հատվածները և օգտագործի իր տրամադրության տակ եղած գործիքները՝ նրանց վրա ճնշում գործադրելու համար։