Արաղչիի խորհուրդը Եվրոեռյակին․ «Եթե չօգտագործես, կորցրել ես» ասացվածքը չի գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i236966-Արաղչիի_խորհուրդը_Եվրոեռյակին_Եթե_չօգտագործես_կորցրել_ես_ասացվածքը_չի_գործում
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է. «Եվրեռյակը չունի «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու իրավական, բարոյական կամ քաղաքական իրավունք»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2025 05:35 Asia/Tehran
  • Արաղչիի խորհուրդը Եվրոեռյակին․ «Եթե չօգտագործես, կորցրել ես» ասացվածքը չի գործում

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է. «Եվրեռյակը չունի «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու իրավական, բարոյական կամ քաղաքական իրավունք»։

Արաղչին շաբաթ օրն X-ում գրել է. «Խնդիրը միայն այն չէ, որ Եվրոեռյակը չունի «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք։ Նույնիսկ եթե նրանք ունենային այդ իրավունքը, «եթե չօգտագործես, կկորցնես» ասացվածքն այստեղ արդյունավետ չէր լինի»։
Նա նշել է․ «Երեք եվրոպական երկրների առջև ծառացած դժվար դիլեմայի ավելի ճշգրիտ մեկնաբանությունն այն է, որ եթե օգտագործես, կկորցնես, և գուցե ավելի լավ կլինի ասել. եթե օգտագործես, կկորցնես ամեն ինչ»։