ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Կատար
Սեպտեմբեր 14, 2025 05:46 Asia/Tehran
Այսօր առավոտյան, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա։
Դոհայում Արաղչին մասնակցելու է Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
Հանդիպումը տեղի կունենա Կատարի խնդրանքով՝ քննարկելու Սիոնիստական ռեժիմի կողմից այս երկրի դեմ ռազմական ագրեսիայի հարցը։ Այն կկայանա կազմակերպության գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է երկուշաբթի օրը։ Գագաթնաժողովին կմասնակցի նաև ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը։