Իրանցի ըմբիշ Զարեն ոսկե մեդալ է նվաճել աշխարհի ըմբշամարտի առաջնությունուընում
Ծանրքաշային ազատ ոճի ըմբիշը նվաճել է 2025թ․ աշխարհի առաջնությունում Իրանի առաջին մեդալը։
Կիրակի օրը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ընթացող աշխարհի ըմբշամարտի առաջնության առաջին 4 քաշային կարգերի մրցումներում, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, օլիմպիական արծաթե և բրոնզե մեդալակիր և առաջին 4 քաշային կարգերում Իրանի վերջին ներկայացուցիչ Ամիր Հոսեյն Զարեն մրցելով Ադրբեջանի ներկայացուցիչ և Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գեորգի Մեշվիլդիշվիլիի հետ և 5-0 հաշվով հաղթելով մրցակցին, երրորդ անգամ նվաճեց աշխարհի ոսկե մեդալը։
Ծանր քաշային կարգի մրցումների ավարտին 125 կգ քաշային Ամիր Հոսեյն Զարեն նվաճեց ոսկե մեդալ, 61 կգ քաշային Ահմադ Մոհամմադնեժադջավանը՝ արծաթե մեդալ և 86 կգ քաշային Քամրան Ղասեմփուրը՝ բրոնզե մեդալ։