Ֆրանսիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i237086-Ֆրանսիայի_ԱԳ_նախարարը_հեռախոսազրույց_է_ունեցել_Արաղչիի_հետ
Իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարաը նշել է, որ Եվրոեռյակի կողմից Անվտանգության խորհրդում «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումը չունի քաղաքական և իրավական նշանակություն և միայն նպաստելու է լարվածության ու ճգնաժամի խորացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2025 11:15 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ

Իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարաը նշել է, որ Եվրոեռյակի կողմից Անվտանգության խորհրդում «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումը չունի քաղաքական և իրավական նշանակություն և միայն նպաստելու է լարվածության ու ճգնաժամի խորացմանը։

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։
Ժան-Նոել Բարոն մտահոգություն է հայտնել լարվածության կապակցությամբ և ընդգծել երկխոսության մթնոլորտի պահպանման և դիվանագիտական ուղուն վերադառնալու անհրաժեշտությունը։

Արաղչին նշել է, որ Եվրոեռյակի կողմից Անվտանգության խորհրդում «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումը չունի քաղաքական և իրավական նշանակություն և միայն նպաստելու է լարվածության ու ճգնաժամի խորացմանը։

Վերջերս ԻԻՀ ԱԳ նախարարը համատեղ հեռախոսազրույց էր ունեցել Եվրոեռյակի ԱԳ նախարարների և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու տիկին Կայա Կալլասի հետ։
Օգոստոսի 28-ին Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Անվտանգության խորհրդին ուղղված նամակում տեղեկացրել են «Ձգանի մեխծանիզմի» մեկնարկի և Անվտանգության խորհրդի չեղարկված պատժամիջոցների վերականգնման գործընթացը սկսելու մասին:

Արաղչին նաև կրկին ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ և, անդրադառնալով Թեհրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև վերջերս կնքված համաձայնագրին, ասել է. «Իրանը մշտապես դիվանագիտությունը համարել է միջազգային խնդիրները, այդ թվում՝ երկրի միջուկային ծրագիրը լուծելու միակ միջոցը, և պատրաստ է ցանկացած արդար և հավասարակշռված լուծման, որը կապահովի փոխադարձ օգուտներ»:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ հյուպատոսական հարցերի վիճակը և ընդգծել երկկողմ շփումներն ու խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: