Գեներալ-մայոր Մուսավի. Զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների բարձրացումն անկասելի է
https://parstoday.ir/hy/news/iran-i237092-Գեներալ_մայոր_Մուսավի._Զինված_ուժերի_պաշտպանական_և_հարձակողական_կարողությունների_բարձրացումն_անկասելի_է
Pars Today- ԻԻՀ ԶՈՒ շտաբի պետը նշել է, որ տարբեր ոլորտներում պաշտպանական և ռազմական կարողությունների բարձրացումն անկասելի ռազմավարություն է, որն ընդգծել է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2025 12:06 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Մուսավի. Զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների բարձրացումն անկասելի է

Pars Today- ԻԻՀ ԶՈՒ շտաբի պետը նշել է, որ տարբեր ոլորտներում պաշտպանական և ռազմական կարողությունների բարձրացումն անկասելի ռազմավարություն է, որն ընդգծել է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը։

Նա ասել է. «ԻՀՊԿ ցամաքային ուժերի մասնագիտացված պաշտպանական, հարձակողական և մարտական կարողությունների ամրապնդումն ու ընդլայնումը կենսական նշանակություն ունի»։
Չորեքշաբթի օն ԻՀՊԿ ցամաքային ուժերի մարտավարական շտաբ այցելության ժամանակ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավին գոհունակությունը է հայտնեկ երկրի անկախությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և հավանական սպառնալիքներին ու վտանգներին դիմակայելու՝ այդ և մյուս ստորաբաժանումների պատրաստվածության կապակցությամբ։

Նա ասել է․ «Ամենակարող Աստծուն շնորհակալ ենք զինված ուժերի զգոնության և խելամտության համար, որն օգտագործում է պատմական փորձը, մասնավորապես՝ 8-ամյա սրբազան պաշտպանությունը և 12-օրյա պարտադրված պատերազմը։ Պաշտպանական և մարտական նախապատրաստությունները հասել են այնպիսի փուլի, որը թշնամին զգուշանում է սխալ հաշվարկներից, այդ թվում՝ նորից Իրան ներխուժելու գաղափարից»։