Գեներալ-մայոր Մուսավի. Զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների բարձրացումն անկասելի է
Pars Today- ԻԻՀ ԶՈՒ շտաբի պետը նշել է, որ տարբեր ոլորտներում պաշտպանական և ռազմական կարողությունների բարձրացումն անկասելի ռազմավարություն է, որն ընդգծել է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը։
Նա ասել է. «ԻՀՊԿ ցամաքային ուժերի մասնագիտացված պաշտպանական, հարձակողական և մարտական կարողությունների ամրապնդումն ու ընդլայնումը կենսական նշանակություն ունի»։
Չորեքշաբթի օն ԻՀՊԿ ցամաքային ուժերի մարտավարական շտաբ այցելության ժամանակ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավին գոհունակությունը է հայտնեկ երկրի անկախությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և հավանական սպառնալիքներին ու վտանգներին դիմակայելու՝ այդ և մյուս ստորաբաժանումների պատրաստվածության կապակցությամբ։
Նա ասել է․ «Ամենակարող Աստծուն շնորհակալ ենք զինված ուժերի զգոնության և խելամտության համար, որն օգտագործում է պատմական փորձը, մասնավորապես՝ 8-ամյա սրբազան պաշտպանությունը և 12-օրյա պարտադրված պատերազմը։ Պաշտպանական և մարտական նախապատրաստությունները հասել են այնպիսի փուլի, որը թշնամին զգուշանում է սխալ հաշվարկներից, այդ թվում՝ նորից Իրան ներխուժելու գաղափարից»։