Իրանի ներկայացուցիչը բրոնզե մեդալ է նվաճել արագ չմշկասահքի աշխարհի առաջնությունում
https://parstoday.ir/hy/news/iran-i237094-Իրանի_ներկայացուցիչը_բրոնզե_մեդալ_է_նվաճել_արագ_չմշկասահքի_աշխարհի_առաջնությունում
Pars Today - Իրանի արագ չմշկասահքի ազգային հավաքականի անդամ՝ Ամիր Մեհդի Յահաղին բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնության եզրափակչում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2025 12:39 Asia/Tehran
  • Իրանի ներկայացուցիչը բրոնզե մեդալ է նվաճել արագ չմշկասահքի աշխարհի առաջնությունում

Pars Today - Իրանի արագ չմշկասահքի ազգային հավաքականի անդամ՝ Ամիր Մեհդի Յահաղին բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնության եզրափակչում։

Իրանի արագ չմշկասահորդ Ամիր Մեհդի Յահաղին, ով առաջատար դիրքում հաջողությամբ ավարտել էր բոլոր նախնական փուլերը, քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում, կարողացավ փայլել և լավ հանդես գալ եզրափակիչ փուլում, որտեղ մարզիկների միջև մրցակցությունը բավականին զգայուն էր և բարձր մակարդակում։

Իրանի արժանի ներկայացուցչին հաջողվեց զբաղեցնել  երրորդ տեղը՝  առաջին անգամ չմշկասահքի պատմության մեջ  Իրանին դարձնելով բրոնզե մեդալակիր։ Այսպիսով, Իրանի հավաքականն Յահաղիի նվաճած  բրոնզե մեդալով ավարտեց իր աշխատանքը 100 մետր վազքում։