Իրանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը նույնպես դարձավ աշխարհի չեմպիոն
https://parstoday.ir/hy/news/iran-i237210-Իրանի_հունահռոմեական_ոճի_ըմբշամարտի_ազգային_հավաքականը_նույնպես_դարձավ_աշխարհի_չեմպիոն
Իրանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը դարձել է Խորվաթիայում ընթացող աշխարհի առաջնության չեմպիոն։ Ավելի վաղ, աշխարհի չեմպիոնի կոչմանն էր արժանացել նաև Իրանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2025 05:37 Asia/Tehran
  • Իրանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը նույնպես դարձավ աշխարհի չեմպիոն

Իրանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը դարձել է Խորվաթիայում ընթացող աշխարհի առաջնության չեմպիոն։ Ավելի վաղ, աշխարհի չեմպիոնի կոչմանն էր արժանացել նաև Իրանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը։

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը կավարտվի այսօր։
 Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հայտնում է, որ մրցաշարի  երկրորդ օրվա ավարտին Իրանի հավաքականի 130 կգ քաշային Ամին Միրզազադեն և 82 կգ քաշային   Ղոլամրեզա Ֆարոխին նվաճել են ոսկե մեդալներ։ 55 կգ քաշային Փայամ Ահմադին նվաճել է արծաթե մեդալ։
Կիսաեզրափակիչ փուլում, երեք քաշային կարգերի նախնական մրցումների ժամանակ, Իրանի երեք ներկայացուցիչներ անցել են եզրափակիչ։
Օրերս Իրանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը նույնպես Զագրեբում արժանացել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին՝ մրցումների ավարտից մեկ օր առաջ նվաճելով 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ և 145 միավոր։ Սա առաջին դեպքն է, երբ Իրանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները միաժամանակ դառնում են աշխարհի չեմպիոններ։
 Իրանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականն առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2014 թվականին Ուզբեկստանում կայացած աշխարհի առաջնությունում, իսկ այս տարի՝ երկրորդ անգամ։