ԻԻՀ ԶՈՒ շտաբի պետ. Մենք անհավանական պատասխան կտանք թշնամու ցանկացած սպառնալիքի
ԻԻՀ ԶՈՒ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Մուսավին, Սրբազան պաշտպանության շաբաթվա կապակցությամբ իր ուղերձում, ընդգծել է. «Հենվելով սեփական ուժի և տարածաշրջանային ու պաշտպանական կարողությունների վրա, Իրանը կդիմադրի թշնամու ցանկացած սպառնալիքի և անհավանական պատասխան կտա»։
Անդրադառնալով Իսրայելի դեմ 12-օրյա սրբազան պաշտպանության օրերին զինված ուժերի գործողություններին, գեներալ-մայոր Մուսավին ասել է. «Թշնամին ձախողվեց տեղական ռազմական և պաշտպանական ուժի և զինված ուժերի ջախջախիչ ու համաչափ արձագանքի շնորհիվ»։
Նա հավելել է, որ Իրանը ոչ միայն պասիվ չի լինի, այլև սպառնալիքները կվերածի ազգային և տարածաշրջանային ուժը ցուցադրելու հնարավորությունների։
Մուսավին նշել է, որ նոր պաշտպանական տեխնոլոգիաների մշակումը և զսպման հզորության բարձրացումն անհրաժեշտություն և առաջնահերթություն է «հիբրիդային պատերազմի», մասնավորապես՝ թշնամու ճանաչողական պատերազմի դեմ նախապատրաստության համար։
Իրանի ժողովրդին ուղղված ուղերձում, գեներալ-մայոր Մուսավին վստահեցրել է, որ զինված ուժերը, հենվելով «ռազմավարական քայլերի» և լիակատար պատրաստվածության վրա, վճռական և ցավալի պատասխան կտան բռնակալների ցանկացած գործողություններին։