Նորդուզի տերմինալում երկրորդ կամրջի կառուցմամբ Իրան - Հայաստան առևտրային հարաբերությունները կզարգանան
https://parstoday.ir/hy/news/iran-i237262-Նորդուզի_տերմինալում_երկրորդ_կամրջի_կառուցմամբ_Իրան_Հայաստան_առևտրային_հարաբերությունները_կզարգանան
Իրանի հյուսիս-արևմուտքում Իրան-Հայաստան բարեկամության միության ներկայացուցչության ղեկավար Ալիռեզա Նազիֆը հայտարարել է. «Նորդուզ սահմանային տերմինալում երկրորդ կամրջի կառուցումը կարևոր դեր կխաղա Իրան - Հայաստան առևտրային փոխանակումները հեշտացնելու գործում»։
(last modified 2025-09-22T11:57:22+00:00 )
Սեպտեմբեր 22, 2025 15:27 Asia/Tehran
  • Նորդուզի տերմինալում երկրորդ կամրջի կառուցմամբ Իրան - Հայաստան առևտրային հարաբերությունները կզարգանան

Իրանի հյուսիս-արևմուտքում Իրան-Հայաստան բարեկամության միության ներկայացուցչության ղեկավար Ալիռեզա Նազիֆը հայտարարել է. «Նորդուզ սահմանային տերմինալում երկրորդ կամրջի կառուցումը կարևոր դեր կխաղա Իրան - Հայաստան առևտրային փոխանակումները հեշտացնելու գործում»։

Ըստ «Շուկայի վերլուծություն» կայքի՝ անդրադառնալով այնպիսի ընթացիկ նախագծերի, ինչպիսիք են Թավրիզ-Նորդուզ նոր ճանապարհը, Արաքս միջանցքի ավարտը և Նորդուզի տերմինալի ընդլայնումը, Նազիֆն այս միջոցառումները համարել է ռազմավարական քայլեր՝ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները ամրապնդելու և Եվրասիական տնտեսական միության կարողություններն ավելի լավ օգտագործելու համար։

Նազիֆը շեշտել է. «Իրանի և Հայաստանի միջև 42 կիլոմետրանոց սահմանը մեր երկիրը Եվրասիական միությանը կապող միակ ճանապարհն է և Հյուսիս-Հարավ միջանցքի ու Պարսից ծոցի՝ Սև ծով տանող կարևոր անցուղի։ Սակայն, ենթակառուցվածքային սահմանափակումների պատճառով, Նորդուզի տերմինալը, որը նախկինում նախագծվել էր առավելագույնը 70 բեռնատարի համար, այսօր օրական ընդունում է միջին հաշվով  250 բեռնատար, ինչը չի համապատասխանում առևտրի մեծ ծավալին»։

Իրանի հյուսիս-արևմուտքում Իրան-Հայաստան բարեկամության միության  ներկայացուցչության ղեկավարը, անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև առևտրային փոխանակումների այս տարվա 16 տոկոս աճին, հավելել է. «Սահլանի մաքսային կետի՝ որպես չոր նավահանգստի կարողությունների օգտագործումը կարող է լինել երկու երկրների միջև փոխանակումները հեշտացնելու և գործող սահմանափակումները վերացնելու նոր միջոց»։