Գիլան. Կանաչ գոհար Իրանի հյուսիսում + Լուսանկարներ
https://parstoday.ir/hy/news/iran-i237268-Գիլան._Կանաչ_գոհար_Իրանի_հյուսիսում_Լուսանկարներ
Pars Today- Գիլան նահանգը՝ իր հմայիչ բնությամբ, խիտ անտառներով, աղմկոտ գետերով և մառախլապատ գյուղերով, Իրանի զբոսաշրջային ամենահիասքանչ վայրերից մեկն է: Ներկայացնում ենք այս տարածքի անվերջ գեղեցկությունների մի քանի օրինակներ։
(last modified 2025-09-22T13:28:40+00:00 )
Սեպտեմբեր 22, 2025 16:58 Asia/Tehran
  • Գիլան. Կանաչ գոհար Իրանի հյուսիսում + Լուսանկարներ

Pars Today- Գիլան նահանգը՝ իր հմայիչ բնությամբ, խիտ անտառներով, աղմկոտ գետերով և մառախլապատ գյուղերով, Իրանի զբոսաշրջային ամենահիասքանչ վայրերից մեկն է: Ներկայացնում ենք այս տարածքի անվերջ գեղեցկությունների մի քանի օրինակներ։

Գիլանի աչքի ընկնող տեսարժան վայրերի շարքում կարող ենք նշել Ֆումանում գտնվող Ռուդխան ամրոցը՝ պատմական ամրոց, որը անտառի սրտում հազարից ավելի աստիճան բարձրանալուց հետո հիանալի տեսարան է բացում դեպի Իրանի անցյալը: Սաղալաքսարը ևս մաքուր լճով և խաղաղ մթնոլորտով սիրելի վայր է բնության զբոսաշրջության սիրահարների համար:

Թեյի այգիների և Շեյթան Քուհ սարի քաղաք՝ լահիջանը, զբոսաշրջիկներին գրավում է իր ավանդական ճարտարապետությամբ և հոգեզմայլ տեսարաններով: Բացի այդ, Չաֆի և Չամխալեի լողափերը՝ իրենց փափուկ ավազով և հանգիստ ծովով, հաճելի մթնոլորտ են ստեղծում ընտանիքների համար:

Ռաշտի ավանդական շուկան՝ իր բազմազան գույներով և համերով, Գիլանի քաղաքային կյանքի սիրտն է: Ասալեմ-Խալխալ ճանապարհը՝ իր մշուշոտ բնապատկերներով և ծաղիկներով լի արոտավայրերով, նույնպես բանաստեղծական փորձառություն է վարորդների և բնության սիրահարների համար։

Արևելյան բարձրավանդակում գտնվող Դեյլամանը և չվող թռչունների բնակավայր հանդիսացող Անզալիի ծովածոցն այս նահանգի այլ եզակի առանձնահատկություններն են։

Գիլանը, իր հմայիչ բնությամբ և հյուրընկալ մշակույթով, միշտ գրավում է զբոսաշրջիկներին։

Ռուդխանի ամրոցը
Սաղալաքսար
Լահիջան քաղաք
Թեյի այգի
Չաֆ և Չամխալե լողափ
Ռաշտի շուկա
Ասալեմ-Խալխալ ճանապարհ
Դեյլաման
Անզալիի ծովածոց