Իրանը գրավիչ վայր է նավթի և գազի արդյունաբերության ոլորտում օտարերկրյա ներդրողների համար
Pars Today –Աշխարհում չորրորդ խոշորագույն հում նավթի և երկրորդ խոշորագույն բնական գազի պաշարներով Իրանը դարձել է էներգետիկայի ամենակարևոր ռազմավարական կենտրոններից մեկը։Իր հսկայական ածխաջրածնային պաշարներով,աշխարհաքաղաքական բացառիկ դիրքով և պետական խթաններով՝ երկիրը լայն հնարավորություններ է ստեղծում նավթի և գազի արդյունաբերության ոլորտում օտարերկրյա ներդրողների համար։
Իրանի նավթի պաշարները գնահատվում են մոտ 155 միլիարդ բարել, իսկ գազի պաշարները՝ ավելի քան 34 տրիլիոն խորանարդ մետր, սակայն այս ռեսուրսների զգալի մասը դեռևս ամբողջությամբ զարգացած չէ։ Այս ներուժը բարենպաստ հարթակ է ստեղծում ներդրողների համար՝ մասնակցելու հետախուզման, զարգացման և արտադրության նախագծերին։
Իրանի դիրքը Ասիայի, Եվրոպայի և Արևմտյան Ասիայի խաչմերուկում ևս կարևոր առավելություն է էներգիայի արտահանման համար, հատկապես՝ հասանելիությունը Պարսից ծոցին, որը համարվում է համաշխարհային նավթային առևտրի հիմնական զարկերակը։
Իրանի կառավարությունն իրականացնելով նավթային նոր պայմանագրեր (IPC) և առաջարկելով խթաններ՝ ինչպիսիք են հարկային արտոնությունները և ներդրումների վերադարձի երաշխավորումը, ստեղծել է գրավիչ պայմաններ արտասահմանյան ներդրողների ներկայության համար։
Ներդրողները կարող են մասնակցել արժեքային շղթայի տարբեր հատվածներին՝ սկսած հետախուզումից ու արդյունահանումից մինչև վերամշակում և նավթաքիմիական արդյունաբերություն, և օգտվել այս մեծ շուկայի շահավետ հնարավորություններից։