Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը ուղերձով կդիմի ժողովրդին
Սեպտեմբեր 23, 2025 16:57 Asia/Tehran
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին այսօր երեկոյան (երեքշաբթի) ուղերձով կդիմի ժողովրդին՝ սրբազան պաշտպանության շաբաթվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Իսլամական հեղափոխության առաջնորդի ելույթը կհեռարձակվի Թեհրանի ժամանակով ժամը 20:00-ին՝ Իրանի պետական Առաջին և Խաբար հեռուստաալիքներով, Ռադիո Իրանով և KHAMENEI.IR և LEADER.IR կայքերով։
Այս ելույթում Իմամ Խամենեին կանդրադառնա երկրի, տարածաշրջանի և աշխարհի արդիական հարցերին, ինչպես նաև կբարձրացնի կարևոր հարցեր ներքին և միջազգային զարգացումների վերաբերյալ։