Մոհաջերանի. Իրանը չի զիջելու իր հրթիռային հզորության հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i237302-Մոհաջերանի._Իրանը_չի_զիջելու_իր_հրթիռային_հզորության_հարցում
Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակն ասել է. «Մենք ոչ մեկից թույլտվություն չենք խնդրում մեր հրթիռային հզորության համար, ինչպես նաև չենք զիջելու որոշակի մակարդակից, քանի որ հրթիռները Իրանի անվտանգության մաս են կազմում»։
(last modified 2025-09-23T13:11:30+00:00 )
Սեպտեմբեր 23, 2025 16:41 Asia/Tehran
  • Մոհաջերանի. Իրանը չի զիջելու իր հրթիռային հզորության հարցում

Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակն ասել է. «Մենք ոչ մեկից թույլտվություն չենք խնդրում մեր հրթիռային հզորության համար, ինչպես նաև չենք զիջելու որոշակի մակարդակից, քանի որ հրթիռները Իրանի անվտանգության մաս են կազմում»։

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին ընդգծել է․ «Մենք ոչ մեկից թույլտվություն չենք խնդրում ժողովրդին պաշտպանելու համար»։ Նա նաև նշել է. «12-օրյա պատերազմի ընթացքում բոլորը տեսան, որ ազգային միասնության հետ մեկտեղ մեր հրթիռային հզորությունն էր, որ պաշտպանեց մեր ժողովրդին։ Նմանապես, Իրաքի դեմ սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում ապացուցվել է,որ ոչ մի երկիր չի կարող շարունակել գոյություն ունենալ առանց անհրաժեշտ ռազմական ուժերի»։

Իրանի կառավարության խոսնակը, նշելով, որ ԻԻՀ նախագահի այցերը ցույց են տալիս հարևան երկրների նկատմամբ ուշադրության մակարդակը և ռազմավարությունների բազմազանությունը, որը մենք կարող ենք մշակել առևտրի ոլորտում, ասել է, որ ԻԻՀ կառավարությունը ոչ մեկի հետ զիջումների չի գնում ազգի և երկրի շահերի հարցում, և Չինաստանի ու Իրանի դաշնակից երկրների միջև հարաբերություններում պատժամիջոցների վերադարձի ազդեցության վերաբերյալ հավելել է. «Իրանն անխզելի կապ ունի հարևան և տարածաշրջանի երկրների հետ, և դիվանագիտությունը, անկասկած, ենթակառուցվածք է Իրանի փոխանակումների ընդլայնման համար»։