Արաղչիի ուղերձը իր հայ գործընկերոջը՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i237304-Արաղչիի_ուղերձը_իր_հայ_գործընկերոջը_Հայաստանի_անկախության_օրվա_կապակցությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հղած ուղերձում  շնորհավորել է  Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա  կապակցությամբ։ 
(last modified 2025-09-23T13:21:59+00:00 )
Սեպտեմբեր 23, 2025 16:51 Asia/Tehran
  • Արաղչիի ուղերձը իր հայ գործընկերոջը՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հղած ուղերձում  շնորհավորել է  Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա  կապակցությամբ։ 

Իր ուղերձում Իրանի արտաքին գործերի նախարարը, ջերմորեն շնորհավորելով իր հայ գործընկերոջը, ընդգծել է,որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են պատմական և քաղաքակրթական արժեքավոր կապերի վրա,որոնք կարևոր կապիտալ են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար։

Արաղչին նաև հույս է հայտնել, որ երկու երկրների ղեկավարների կամքի և հեռատեսության շնորհիվ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ համատեղ շահերի ու տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ։

։