ԻԻՀ առաջնորդ․ 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի ժողովրդի մաիսնությունը հիասթափեցրեց թշնամուն
ԻԻՀ առաջնորդը հեռուստատեսային ելույթում ասել է․ «Ինչ վերաբերվում է Իրանի ժողովրդի միասնությանը, պետք է նշեմ, որ 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի ժողովրդի միասնությունը հիասթափեցրեց թշնամուն։ Այսինքն՝ թշնամին պատերազմի կեսից հասկացավ, որ չի հասնի իր նպատակին։
Թշնամու նպատակը հրամանատարների սպանությունը չէր։ Դա միջոց էր։ Թշնամին մտածել էր, որ ռազմական հրամանատարներին և համակարգի ազդեցիկ դեմքերին սպանելուց հետո, երկրում քաոս կառաջանա և հատկապես Թեհրանում իր գործակալները քաոսային իրավիճակ կստեղծեն ու անկարգություններ կհրահրեն, ժողովրդին դուրս բերելով փողոցներ ու նրանց միջոցով իսլամական Հանրապետության դեմ քայլեր կանեն։ Սա էր նպատակը։ Այսինքն՝ նպատակն Իսլամական Հանրապետությունն էր»։
Առաջնորդը հավելել է․ «Անհրաժեշտ եմ համարում մեծ մոջահեդ, նահատակ Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակության տարելիցի կապակցությամբ հիշել նրան։ Հասան Նասրալլահը մեծ հարստություն էր իսլամական աշխարհի համար, ոչ միայն շիականության, ոչ միայն Լիբանանի։ Նա հարստություն էր իսլամական աշխարհի համար: Իհարկե, այս հարստությունը չի կորել: Հարստությունը մնում է: Նա հեռացավ, բայց այն հարստությունը, որը նա ստեղծեց, պահպանվում է»:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ առաջնորդն ասել է «Ինչ վերաբերվում է Իրանի ժողովրդի միասնությանը, պետք է նշեմ, որ 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի ժողովրդի միասնությունը հիասթափեցրեց թշնամուն։ Այսինքն՝ թշնամին պատերազմի կեսից հասկացավ, որ չի հասնի իր նպատակին»։
Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Թշնամու նպատակն էր վնասել համակարգին։ Ես մեկ այլ ելույթում ասացի, որ նրանք իրենց քայլերը ծրագրել էին նույնիսկ Իսլամական Հանրապետության տապալման պարագայում։ Նրանք ցանկանում էին փողոցային խռովություններ կազմակերպել, խմբավորումներ ստեղծել և արմատախիլ անել իսլամը երկրում։ Սա թշնամու նպատակն էր»։
Իսլամական հեղափոխության առաջնորդն ասել է. «Այս նպատակը ձախողվեց առաջին իսկ քայլերից։ Սպանված հրամանատարներին անմիջապես փոխարինեցին նոր հրամանատարներ, և զինված ուժերի կարգավիճակը, համակարգը, կարգը և կանոնները մնացին նույնը՝ նույն ուժով և ավելի բարձր մարտական ոգով»։
Նրա խոսքով․ «Սակայն ժողովուրդը բացարձակապես չազդվեց թշնամու ցանկություններից։ Ցույցեր տեղի ունեցան, փողոցները լցվեցին, բայց թշնամու, ոչ թե իսլամական համակարգի դեմ»։