«Ղադիր» դասի սուզանավ. Իրանի ռազմավարական գործիքը ծովային մարտերում
«Ղադիր» դասի սուզանավը, որն արտադրվել է Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից, նախագծված է որպես թեթև և ճկուն սուզանավ և կիրառվում է Պարսից ծոցի և Օմանի ծովի մակերեսային ջրերում գործողությունների համար:
Նավն ունի մոտ 29 մետր երկարություն, կշռում է 120 տոննայից պակաս և կարող է արձակել տորպեդներ ու ծովային ականներ, տեղափոխել կոմանդոների։
Արագ սուզվելու, ծովի հատակին դիրքավորվելու և բարձր մանևրելու ունակության շնորհիվ, «Ղադիր»-ը կյարող է շահագործվել կարճ ժամանակում։ Սուզանավի կորպուսն ու համակարգերն օպտիմալացված են՝ աղմուկը նվազեցնելու և ռադարից խուսափելու համար:
Պարսից ծոցի ֆիզիկական բնութագրերին, այդ թվում՝ ջրի խտության և մակընթացությունների կտրուկ փոփոխություններին հարմարվելը այս դասի սուզանավերի կարևոր առավելություններից է:
«Ղադիր»-ը զորավարժությունների ժամանակ ցուցադրել է նավերը թիրախավորելու համար ջրի տակից հրթիռներ արձակելու ունակություն:
Ռադարից խոսւափելու կարողությունը, հատուկ ուժերի արագ տեղակայումը, ինչպես նաև ուղղորդման և կառավարման համակարգերը, «Ղադիր»-ը դարձրել են Թեհրանի համար ռազմավարական գործիք՝ տարածաշրջանային ծովային մարտերում: